Ռոստելեկոմ. բարեկարգման աշխատանքներ՝ Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան այգու տարածքում
Ապրիլի 20-ին «Ռոստելեկոմը» հայաստանյան անձնակազմով Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միության՝ «ՍՕԱՐ» Հայաստանի հետ համատեղ Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան այգու տարածքում իրականացրեցին բարեկարգման աշխատանքներ։ Աշխտանքներին մասնակցում էին Ռոստելեկոմի, ՍՕԱՐ Հայաստանի և մանկատան աշխատակիցները։
Մասնավորապես, աշխատակիցների ջանքերով մաքրվեցին և ներկվեցին տարածքի փայտյա և երկաթյա ծածկույթները, տրամադրված նյութերով հետագայում նաև կմշակվեն ու կերեսապատվեն տարածքի լողավազաններն ու այլ տարածքներ։
Տարածքը ծառայում է Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան երեխաների համար որպես զբոսանքի, վարժանքների ու հանգստի վայր, ուր տարվա տաք եղանակին շատ ժամանակ են անցկացնում։ Համատեղ իրականացված աշխատանքը նպատակ ուներ բակն ու այգին նրանց համար դարձնելու առավել գրավիչ ու հաճելի, իսկ լողավազանների բարեկարգումը՝ առավել օգտակար։
———————-
Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատունը գործում է 1950թ․-ից։ Ներկայումս մանկատանը ապրում են 6-18 տարեկան 222 ֆիզիկական և մտավոր հատուկ կարիքներ ունեցող երեխաներ։ Մանկատունը իրականացնում է երեխաների երեխաների շուրջօրյա խնամքը, մատուցում է կրթադաստիարակչական, սոցիալ-առողջապահական և վերականգնողական ծառայություններ, կազմակերպում է սննդի, երեխաների ամառային, ձմեռային հանգիստը, ինչպես նաև ապահովում է 18 տարին լրացած սաների մասնագիտացված այլ հաստատություններ տեղափոխումը։ Մանկատանը երեխաների համար իրականացվում են հատուկ վերականգնողական ծառայություններ, ինչպիսիք են ֆիզիոթերապիան, էրգոթերապիան, լոգոպեդական ծառայությունը, հիպոթերապիան։ Երեխաների ուսուցումն ու դաստիարակությունը իրականացվում են հատուկ մշակված ծրագրերով, որոնց արդյունավետ իրականացման նպատակով կազմակերպված է նաև մասնագիտական ուսուցում (փայտամշակում, կավագործություն, ձեռագործություն, մաքրամե)։
«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ, «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» Հայաստան (www.rtarmenia.am) 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկն է և հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։ «Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:
«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru) Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝ Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է: