Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՀՀ էներգետիկայի ոլորտում վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին այս տարի կիրականացվի ավելի քան 58 մլն դոլարի ներդրում
26/04/2017 19:40
Կիսվել

ՀՀ էներգետիկայի ոլորտում վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին այս տարի կիրականացվի ավելի քան 58 մլն դոլարի ներդրում

Հայաստանի էներգետիկ համակարգի արդիականացման և վերակառուցման նպատակով օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին  այս տարի նախատեսվում են ավելի քան 58 մլն դոլարի ներդրումային ծրագրեր։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի վարկային և դրամաշնորհային ծրագրերի վարչության պետ Վարդան Մարտիրոսյանի փոխանցմամբ, առաջին եռամսյակում կատարվել են շուրջ 3,2 մլն դոլարի ներդրումներ։ Ավելի քան 2 մլն դոլար են կազմել ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման միջոցառումների շրջանակներում իրականացված աշխատանքները։

– Տարեսկզբին էնեգետիկ համակարգում վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին կատարված ներդրումների ոչ մեծ ծավալները պայմանավորված են հիմնականում սեզոնային գործոններով։ Մյուս կողմից՝ նախատեսված ներդրումային ծրագրերի մի մասը առայժմ գտնվում է շինարարության մեկնարկի փուլում,-ասել է Վարդան Մարտիրոսյանը։

Առաջիկայում արդիականացման լայնածավալ միջոցառումներ են նախատեսվում էներգետիկ համակարգի ենթակայանների վերակառուցման ուղղությամբ։ Միջազգային մրցույթի արդյունքում կնքվել են «Երևանի ՋԷԿ»-ի, «Ագարակ-2», «Շինուհայր», «Աշնակ», «Հաղթանակ», «Չարենցավան-3», «Վանաձոր-1» ենթակայանների կապալառու կազմակերպությունների և աշխատանքների վերահսկողության խորհրդատուների պայմանագրերը։ Այս պահին ընթանում են ենթակայանների նախագծման աշխատանքները, որոնց կառուցման շինարարության մեկնարկը հիմնականում կտրվի տարվա երկրորդ կեսին։ 2017թ. սպասվում են շուրջ 17 մլն դոլարի ներդրումներ։

Ընթացքի մեջ է Հրազդան-Շինուհայր շուրջ 230 կմ երկարությամբ էլեկտրահաղորդման գծի կառուցումը։ Նորադուզ, Լիճք և Որոտան-1 օդային գծերի կառուցումն ավարտվել է և դրվել  լարման տակ: Շարունակվում են Վարդենիս և Վայք հատվածների կառուցման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել 2017թ.: Նախագծման փուլում է տնտեսված գումարների հաշվին շուրջ 50 կիլոմետր երկարությամբ «Լալվար» և «Նոյեմբերյան» 110 կՎ օդային գծերի կառուցումը։ Ծրագրի շրջանակներում ընթացիկ տարի սպասվում են ավելի քան 6,7 մլն դոլարի ներդրումներ։

– Այս պահին շարունակվում է Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի և համապատասխան ենթակայանների կառուցման կապալառու կազմակերպությունների ընտրության նպատակով հայտարարված միջազգային մրցույթին ներկայացրած հայտերի գնահատման գործընթացը։ Ըստ ժամանակացույցի, հայտերի գնահատման ամփոփումը և ընտրված գլխավոր կապալառուների հետ պայմանագրերի կնքումը նախատեսվում է 2017թ. սեպտեմբերի վերջին,- նշել է Վարդան Մարտիրոսյանը։

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08