
Նավթի գները նվազել են – 26/04/17
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում ապրիլի 26-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 0.24%-ով և կազմել 49.37 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.81%-ով և կազմել 51.62 դոլար:
Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):