![Քննարկվել են ընդերքի երկրաբանական ուսումնասիրության ոլորտի պետական կառավարմանն առնչվող հարցեր](https://b24.am/pub/uploads/2017/05/12970_am_1_775833351.jpg)
Քննարկվել են ընդերքի երկրաբանական ուսումնասիրության ոլորտի պետական կառավարմանն առնչվող հարցեր
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են ընդերքի երկրաբանական ուսումնասիրության ոլորտի պետական կառավարմանը վերաբերող հարցեր:
Վարչապետին վերլուծություն է ներկայացվել ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կազմակերպման, համապատասխան օրենսդրական դաշտի ձևավորման, գործարար միջավայրի համար բարենպաստ պայմանների ստեղծման վերաբերյալ: Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են առկա խոչընդոտներին, դրանց լուծման տարբերակներին, հնարավոր գործողություններին և ակնկալվող արդյունքներին վերաբերող հարցեր:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է աշխատանքային խմբի շրջանակում շարունակել քննարկումները, ամփոփ տեսքի բերել առաջարկությունները և ներկայացնել միջոցառումների ժամանակացույց: