Շուրջ 10% աճ՝ ոսկերչության ոլորտում
Հայաստանի ոսկերչության ոլորտում գրանցվել է աճ: Ընթացիկ տարվա առաջին երեք ամսում հայկական ոսկերչական ընկերություններն արտադրել են 174.8 կգ ոսկերչական արտադրանք: Նախորդ տարվա հունվար-մարտ ամիսների համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 10%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
Նշենք, որ 2016 թվականին մեր երկրում արտադրվել էր 781.2 կգ ոսկերչական արտադրանք: 2015 թվականին ցուցանիշը կազմել էր 990.1 կգ, իսկ 2014 թվականին՝ 1236.6 կգ: