Այլ Լուրեր

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Ucom. մրցույթ՝ երիտասարդ գիտնականների և նորարարների համար
12/05/2017 12:34
Կիսվել

Ucom. մրցույթ՝ երիտասարդ գիտնականների և նորարարների համար

Ապագայի հաղորդակցման մասին լավագույն գաղափարի հեղինակը կմեկնի Նիդերլանդներ և կայցելի Եվրոպական տիեզերական գործակալության գլխավոր գրասենյակ

Discovery Science ճանաչողական, ժամանցային ալիքը՝ Հայաստանում խոշորագույն հեռահաղորդակցության օպերատոր Ucom ընկերության հետ համագործակցությամբ, բարձր դասարանների աշակերտներին հրավիրում է մասնակցելու երիտասարդ նորարաների մրցույթին և պայքարելու գլխավոր մրցանակի համար, այն է՝ ճամփորդություն Ամստերդամ և այցելություն Եվրոպական տիեզերական գործակալության գլխավոր գրասենյակ: Նիդերլանդներ կմեկնի այն մասնակիցն, ով «Ինչպե՞ս և ի՞նչ միջոցներով են ապագայում մարդիկ հաղորդակցվելու» հարցին կտա ամենայուրօրինակ և հետաքրքիր պատասխանը: Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև հունիսի 10-ը ներառյալ՝ [email protected] հասցեով:

Մրցույթին կարող են մասնակցել մինչև 16 տարեկան բոլոր բարձր դասարանցիները: Պարզապես հարկավոր է լրացնել մասնակցության հայտը և ներկայացնել վառ գաղափարներ այն մասին, թե ինչպես են մարդիկ միմյանց հետ հաղորդակցվելու ապագայում: Ընդունվում են ինչպես անհատական, այնպես էլ խմբակային հայտեր, յուրաքանչյուր խմբում՝ մինչև 4 մասնակից: Մասնակիցներն իրենց գաղափարները կարող են ներկայացնել հետևյալ որևէ ձևաչափով՝ տեսանյութ, եռաչափ (3D) մոդել, գծագիր, պրեզենտացիոն ֆայլ՝ հայերեն կամ ռուսերեն լեզուներով: Այլ սահմանափակումներ չեն կիրառվում: Մասնակիցները կարող են ազատություն տալ իրենց երևակայությանը և հանդես գալ ամենահամարձակ գաղափարներով, օրինակ՝ ապագայում մարդիկ հաղորդակցվելու են հեռուստացույցի միջոցով, որը կարողանում է բույրեր փոխանցել, կամ սարքերի միջոցով, որոնք թույլ են տալիս հաղորդակցվել մտքերի օգնությամբ: Այսպիսի ցանկացած գաղափար կարող է հաղթանակ բերել մասնակիցներին: Եթե անգամ այսօր այս գաղափարներն անհավանական են թվում, տարիներ անց դրանք կարող են շատ ավելի իրական լինել, քանի որ գիտությունը մշտապես զարգանում է:

«Գիտությունն ամենուր շրջապատում է մարդկանց. նույնիսկ ամենասովորական առարկաներն իրենց մեջ շատ նոր ու հետաքրքիր գիտելիքներ են պարունակում: Discovery Science-ը հեռուստադիտողին հնարավորություն է տալիս բացահայտել այդ գիտելիքները և այժմ նաև օգնում է երիտասարդ տաղանդներին կայանալ գիտության ոլորտում: Մենք անհամբեր սպասում ենք համարձակ գաղափարների և հույս ունենք, որ Discovery Science-ի հաղորդումները կոգեշնչեն մասնակիցներին և նրանց ավելի կմոտեցնեն հաղթանակին», – ասաց հյուսիս-արևելյան Եվրոպայում Discovery Networks-ի փոխնախագահ, տարածաշրջանային ղեկավար Աննա Պաքը:

«Ucom ընկերությունը մի շարք նախագծեր է իրականացնում Հայաստանում, օրինակ, ինժեներական մտքի զարգացման ուղղությամբ: Մենք վստահ ենք, որ մեր երկրում ծնվել են այնպիսի ուղեղներ, ովքեր առաջ են անցել իրենց ժամանակից և իրենց պատկերացումներում կերտել են այս պահին գիտաֆանտաստիկ թվացող մի ապագա, որն ընդամենը մի քանի դար հետո կդառնա իրականություն», – նշեց Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41