Տնտեսական

USD BUY - 387.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 408.00+1.00 EUR SELL - 414.00+3.00
OIL:  BRENT - 71.04-1.57 WTI - 66.95-2.02
COMEX:  GOLD - 2567.40-0.19 SILVER - 30.34-0.75
COMEX:  PLATINUM - 946.00-0.01
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.34-1.36 EUR/GBP - 1.0541-0.03
FOREX:  EUR/USD - 1.0541-0.03 GBP/USD - 1.2617-0.48
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
Վարչապետին ներկայացվել են Տավուշի և Կոտայքի մարզերի համայնքների զարգացման ծրագրեր
15/05/2017 23:07
Կիսվել

Վարչապետին ներկայացվել են Տավուշի և Կոտայքի մարզերի համայնքների զարգացման ծրագրեր

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Տավուշի և Կոտայքի մարզերի համայնքների հնգամյա զարգացման լավագույն ծրագրերը:

Կառավարության ղեկավարին ներկայացվել են ձեռնարկատիրական և սոցիալական բնույթի զարգացման տարբեր ծրագրեր, որոնք ուղղված են թեթև արդյունաբերության, ջերմոցային տնտեսությունների, գինեգործության զարգացմանը, գյուղտեխնիկայի լիզինգային ծրագրերի իրականացմանը, այգեգործական տնտեսությունների հիմնմանը, գետնախնձորից ինուլինի արտադրության ընդլայնմանը, զբոսաշրջության խթանմանը, ինչպես նաև համայնքային ենթակառուցվածքների զարգացմանը: Անդրադարձ է կատարվել համայնքների սեփական եկամուտների ավելացման ծրագրերին և այդ ուղղությամբ նախատեսված քայլերին:

Ի թիվս մի շարք ծրագրերի, Բերդ համայնքի ղեկավարը ներկայացրել է կարի արտադրության ընդլայնման ծրագիրը, որով նախատեսվում է ընթացիկ տարվա ընթացքում ստեղծել 200 նոր աշխատատեղ, առաջիկա երեք տարվա ընթացքում՝ 650 աշխատատեղ: Նշվել է, որ տեքստիլի արտադրության ծրագրով մինչ այժմ Տավուշի մարզում իրականացվել է 6,5 մլն դոլարի ներդրում, իսկ Բերդում ծրագրի ընդլայնման նպատակով նախատեսվում է ներդնել ևս 2 մլն դոլար: Վարչապետ Կարապետյանը կարևորել է նման ներդրումային ծրագրի իրականացումը և պատասխանատուներին հանձնարարել՝ քննարկել վարկային միջոցների տրամադրման պայմանների հարցը:

Չինարի համայնքի ղեկավարը ներկայացնելով ծրագրերը՝ նշել է, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագրով նախատեսվում է համայնքում նոսրացված այգիների վերականգնում, նոր այգիների հիմնում, որը բնակիչներին կապահովի անհրաժեշտ եկամտով: Բացի այդ, ըստ համայնքապետի, հստակ աշխատանքներ են տարվում խաղողագործության, ծխախոտի արտադրության զարգացման ուղղությամբ: Նախատեսվում է առաջիկայում Չինարիում հիմնել նաև 500 քմ սածիլային տնտեսություն, իրականացնել բազմաբերք ելակի արտադրություն, հիմնել գինեգործության երկու արտադրամաս: Համայնքապետն ասել է, որ առկա է գյուղտեխնիկայի խնդիր և ավելացրել, որ դրա լուծմամբ հնարավոր կլինի մշակվող գյուղատնտեսական տարածքներն ավելացնել 100 հեկտարով: Կարեն Կարապետյանը հորդորել է այդ հարցի առնչությամբ աշխատել ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ: «Լիզինգի ստարտային 20 տոկոս վճարը կառավարությունը կտրամադրի: Ամեն ինչով աջակցելու ենք: Իրականում մարդը կոնկրետ հասկանում է ինչ է պետք անել»,- ասել է կառավարության ղեկավարը: Վարչապետը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը հանձնարարել է միջազգային ծրագրերը հնարավորինս ընդգրկել համայնքային զարգացմանը միտված նախագծերում:

Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ղեկավարը ներկայացնելով տարբեր ոլորտներին առնչվող մի քանի նախագծեր, մասնավորապես, անդրադարձել է կաշվի իրերի արտադրություն հիմնելու ծրագրին: Նշվել է, որ մասնավոր ներդրողը համագործակցում է իտալացի գործընկերների հետ և մտադիր է արտադրանքի մի մասն արտահանել, ստեղծել նոր աշխատատեղեր: Ծրագրի իրականացման նպատակով ակնկալվում է ներգրավել 200 մլն դրամի վարկային միջոց: Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին ուսումնասիրել վարկավորման հնարավորությունները և ներկայացնել առաջարկություններ:

Սոլակ համայնքի ղեկավարի ներկայացրած ծրագրերի շարքում էլ քննարկվել է տրակտորային պարկի զարգացման ծրագիրը, որի իրականացման նպատակով անհրաժեշտ է ներգրավել 60 մլն դրամի վարկային ռեսուրս: Համայնքապետը վստահություն է հայտնել, որ ծրագրի իրականացումը և փոքր հողատարածքների խոշորացումը կնպաստեն նոր աշխատատեղերի ստեղծմանը, մշակվող տարածքների ավելացմանը: Կարեն Կարապետյանը հորդորել է այս ծրագրի ուղղությամբ ևս աշխատել ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ:

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88