2016թ. արտարժույթների նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքի տատանումներից բանկերն ունեցել են 649 մլն դրամ օգուտ
Արտարժույթների նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքի տատանումների հետևանքով 2016 թվականի ընթացքում արտարժույթի վերագնահատումից մեր երկրի բանկային համակարգն ունեցել է 649 մլն դրամ օգուտ, ընդ որում՝ վերագնահատման արդյունքում օգուտ է ունեցել 8 բանկ, իսկ վնաս՝ 9 բանկ: Այս մասին վկայում են Կենտրոնական Բանկի հրապարակած տվյալները:
Ըստ ներկայացված հաշվետվության՝ հաշվետու տարում բանկային համակարգն արտարժույթի առուվաճառքի գործարքներից և ածանցյալ գործիքներից ստացել է 16.2 մլրդ դրամ զուտ եկամուտ:
Տարվա ընթացքում արձանագրվել է բանկային համակարգի հաշվեկշռի դոլարայնացման զգալի կրճատում. վարկային պորտֆելում արտարժութային վարկերի տեսակարար կշիռը նվազել է 2.1 տոկոսային կետով և կազմել 64.6%, իսկ արտարժութային ավանդների տեսակարար կշիռն ընդհանուր ավանդներում նվազել է 5.3 տոկոսային կետով և կազմել 54.7%: