![Վարդան Արամյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին և Վերականգնման վարկերի բանկի պատվիրակությանը](https://b24.am/pub/uploads/2017/06/0111_981769255-1280x850.jpg)
Վարդան Արամյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին և Վերականգնման վարկերի բանկի պատվիրակությանը
Հունիսի 2-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մաթիաս Կիսլերին և Վերականգնման վարկերի բանկի պատվիրակությանը: Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել ընթացիկ համագործակցության հարցերն ու ապագա ծրագրերը: Կողմերը քննարկել են ՎՎԲ և ԳԶՄՀ տեղական գրասենյակների հիմնադրմանն առնչվող հարցեր, ընթացիկ ծրագրերի իրականացման հետագա շարունակականությունն ու ապագա ծրագրերի ուղղություններն ու հնարավորությունները: