2017թ. հունվար-մարտին Հայաստանում մսամթերքի արտադրությունն աճել է 90%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանում արտադրվել է 7 հազար 742.5 տոննա միս, ինչն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 6%-ով:
Միևնույն ժամանակ, հաշվետու երեք ամսում մսամթերքի, ներառյալ երշիկեղենի արտադրությունը կազմել է 2 հազար 156.9 տոննա՝ աճելով 90%-ով:
Մսի կիսապատրաստուկների արտադրության ծավալներն աճել են 64%-ով և կազմել 170.0 տոննա։