2017թ. հունվար – ապրիլ ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 4.4%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ.-ի առաջին չորս ամսում Հայաստանում արտադրվել է 2,678.8 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2016թ.-ի համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել է 4.4%-ով։
Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունն աճել է 25.6%-ով և կազմել 960.6 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունը նվազել է 11.1%-ով և կազմել 654.3 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրության ծավալները նվազել են 0.2%-ով և կազմել 1,062.9 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունն աճել է 25%-ով և կազմել 1 մլն կՎտ ժամ։