Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
Պետգնումների համակարգում անցկացվող մրցույթների մասնակիցների թիվն աճել է
09/06/2017 17:21
Կիսվել

Պետգնումների համակարգում անցկացվող մրցույթների մասնակիցների թիվն աճել է

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը պետական գնումների արդյունավետության գնահատման համար մրցակցության աստիճանն ամենակարևոր ցուցանիշն է համարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունիսի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետն արձանագրեց, որ այդ ուղղությամբ համակարգում կա էական աճ, և կարելի է ասել, որ մրցակցությունը կրկանապատկվել է:

«Եթե 2015 թվականին բաց մրցույթների համակարգում միջին մասնակցությունը եղել է 3,4, ապա 2016 թվականին այն եղել է 6,4: Նույնը վերաբերում է նաև պարզեցված ընթացակարգերին` 2015-ին եղել է 3,3, իսկ 2016-ին` 1,5: Այսինքն` մրցակցության աճ կա, և սա, իհարկե, ուրախացնող ցուցանիշ է»- ասաց Շահնազարյանը` հավելելով, որ 2017 թվականի մասին վաղ է խոսել, քանի որ հաշվետվությունները դեռ գործընթացի մեջ են: Նա նաև նկատեց, որ ապրիլի 25-ից գնումների մասին նոր օրենքի կիրառության շնորհիվ նոր կարգավորումներ են կիրառվել գնումների համակարգում:

Անդրադառնալով պետության կարիքների համար հրատապության հիմքով պայմանավորված մեկ անձից գնումների կատարմանը` Շահնազարյանը նշեց, որ 2015 թվականին այն ընդհանուր համակարգի մեջ կազմում էր 18,7 տոկոս, իսկ 2016 թվականին այդ ցուցանիշը համեմատաբար բարելավվել է և կազմել 7,2 տոկոս: «Այս ամենը խոսում է բյուջետային կարգապահության և բյուջեներն ավելի ճիշտ կարգավորելու մասին: Կարծում ենք, որ 2017 թվականին մենք ցուցանիշն էլ ավելի կնվազեցնենք»,- վստահեցրեց պետգնումների մեթոդաբանության վարչության պետը:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11