Բիզնես

USD BUY - 366.00+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 422.50-1.50 EUR SELL - 429.00-2.00
OIL:  BRENT - 78.55-5.35 WTI - 75.49-6.49
COMEX:  GOLD - 4339.00+0.61 SILVER - 69.90-0.24
COMEX:  PLATINUM - 1799.20+1.83
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.3+0.06 EUR/GBP - 1.161+0.22
FOREX:  EUR/USD - 1.161+0.22 GBP/USD - 1.3423+0.16
STOCKS RUS:  RTSI - 1087.58-1.63
STOCKS US: DOW JONES - 51999.67+0.64 NASDAQ - 26376.34-1.15
STOCKS US: S&P 500 - 7511.35-0.57
STOCKS JAPAN:  NIKKEI - 69404.50+0.13 TOPIX - 3991.14-0.21
STOCKS CHINA:  HANG SENG - 24493.95-1.40 SSEC - 4091.89-0.11
STOCKS EUR:  FTSE100 - 10494.21+0.61 CAC40 - 8447.27+0.75
STOCKS EUR:  DAX - 24910.41+0.07
16/06/2026  CBA:  USD - 368.21+0.15 GBP - 494.4+0.24
16/06/2026  CBA:  EURO - 427.49+0.1
16/06/2026  CBA:  GOLD - 51558+2024 SILVER - 836.84+43.65
Հայաստանի աշակերտուհիների կողմից պատրաստած բջջային հավելվածը հաղթող է ճանաչվել համաշխարհային մրցույթում
13/06/2017 11:42
Կիսվել

Հայաստանի աշակերտուհիների կողմից պատրաստած բջջային հավելվածը հաղթող է ճանաչվել համաշխարհային մրցույթում

2017 թվականին Հայաստանն առաջին անգամ մասնակցել է Technovation Challenge միջազգային մրցույթին: Կարբիի դպրոցի One Step Ahead ավագ թիմը «Կրթություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել Armenian Sign Language հավելվածով: Թիմը օգոստոսին կմասնակցի ԱՄՆ-ի Սիլիկոնյան հովտում Համաշխարհային գագաթաժողովին և կստանա իր մրցանակը։

Այս տարի Հայաստանի դպրոցների 10-ից 18 տարեկան աշակերտուհիները հնարավորություն ունեցան մասնակցելու աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցության “Technovation” ծրագրին: Ծրագիրը նախատեսում էր 12 շաբաթյա ուսուցում: Ուսուցման ընթացքում աղջիկները սովորեցին բացահայտել, վեր հանել որևէ սոցիալական խնդիր իրենց համայնքում, և պատրաստել բջջային հավելված` լուծելու այդ խնդիրը:

Շուրջ 11 000 աշակերտուհիներ, ավելի քան 100 երկրներից մասնակցեցին Technovation 2017 ծրագրին:

Հայաստանից մասնակցեցեին 214 աշակերտուհիներ, ձևավորվեցին 36 թիմեր, Հայաստանյան մրցույթի կիսաեզրափակիչ դուրս եկան 22 թիմեր:

Technovation Armenia ծրագրի տարածաշրջանային դեսպանն էր “Կանայք և տեղեկատվական հասարակությունը” հկ նախագահ Նարինե Աբազյանը:

Technovation Armenia ծրագրի կիսաեզարփակիչ անցած 22 թիմերից ժյուրին որպես Հայաստանյան մրցույթի հաղթող ընտրեց վեց թիմ` երեք ավագ և երեք կրտսեր խմբերից: Վեց թիմերից էլ միջազգային կիսաեզրափակիչ մրցույթին մասնակցեցից մեկ ավագ թիմ և երկու կրտսեր թիմեր: Կարբիի դպրոցի One Step Ahead ավագ թիմը, միջազգային կիսաեզրափակիչում  մրցելով աշխարհի 27 երկրներից ներկայացված 99 թիմերի հետ, «Կրթություն» անվանակարգում հաղթող է ճանաչվեց Armenian Sign Language հավելվածով:

Կարևորելով երիտասարդների դերը Հայաստանի ՏՀՏ ոլորտի զարգացման մեջ և իրենց ներգրավումը միջազգային մրցույթներում, ՏՀՏ գործատուների միության անդամ Յունիքոմփ ընկերությունը հովանավորել է մրցույթը՝  տրամադրելով հայաստանյան մրցույթի ավագ և կրտսեր թիմերի առաջին և երկրորդ տեղերի մրցանակները, և կատարելով թիմերի աշխատանքների գնահատում՝ որպես ժյուրիի անդամ։

Technovation Armenia ծրագիրը իրականացրել են Կրթության ազգային ինստիտուտը և  “Կանայք և տեղեկատվական հասարակությունը” հկ-ն: Ծրագրին աջակցել և հովանավորել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը, Սինոփսիս Արմենիա ընկերությունը, Յունիքոմփ ընկերությունը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Հոսթինգ ծառայությունը, որի միջոցով բաժանորդները կարող են ստանալ տեխնիկական հարթակ իրենց Ինտերնետ ռեսուրսի համար, որտեղ կարելի է տեղադրել թվային ֆայլեր՝ ապահովելով բոլոր անհրաժեշտ միջոցները իրենց կայքը ներկայացնելու համար:

16/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.21
+0.15
Եվրո (EUR)
427.49
+0.1
Ռուբլի (RUR)
5.0795
-0.0014
Լարի (GEL)
138.6
+0
51558
+2024
Արծաթ
836.84
+43.65