Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
ՊԵԿ մոնիթորինգի կենտրոնը կառավարելու է հարկ վճարողների սպասարկման գործընթացը
21/06/2017 14:59
Կիսվել

ՊԵԿ մոնիթորինգի կենտրոնը կառավարելու է հարկ վճարողների սպասարկման գործընթացը

Պետական եկամուտների կոմիտեի նորաբաց մոնիթորինգի կենտրոնում կատարելագործվում են վերլուծական և ռիսկերի բացահայտման գործընթացները: Տեխնիկապես հագեցած կենտրոնի ստեղծմամբ հարկ վճարողների գործունեության նկատմամբ իրականացվող տեսչական ընթացիկ հսկողությունը փոխարինվում է էլեկտրոնային հսկողությամբ: Արդյունքում կրճատվում են հարկային տեսուչ-հարկ վճարող շփումները և հնարավոր կոռուպցիոն ռիսկերը: Շարունակական և կենտրոնացված վերլուծությունների միջոցով բացահայտելով հարկ վճարողների ռիսկային վարքագիծն ու դրա փոփոխությունը՝ կոմիտեն ծանուցում է ուղարկում ռիսկային հարկ վճարողներին: «Գործընկերային իրազեկման նպատակը անփաստաթուղթ գործարքների իրականացման, իրացման շրջանառությունների նվազեցման և գների թերհայտարարագրման ռիսկերի կանխարգելումն է: Բացի այդ, այսուհետ տարածքային հարկային տեսչության տեսուչի հիմնավորման փոխարեն համակարգն է որոշում որևէ ընկերությունում, օրինակ, ՀԴՄ-ի շահագործման կանոնների ճշտության ստուգում անցկացնելու անհրաժեշտությունը»,-նշել է ՊԵԿ ռիսկերի կառավարման և հարկային կարգապահության ծրագրերի վարչության պետի տեղակալ Մխիթար Այվազյանը:

Նորաստեղծ կենտրոնում արդեն իրականացվում է հսկիչ-դրամարկղային մեքենաներով և հաշվարկային փաստաթղթերով կատարվող գործարքների մոնիթորինգ: Հսկիչ-դրամարկղային մեքենաներով կատարվող գործարքների մոնիթորինգի արդյունքում մայիսի 5-ին առաջին ծանուցումներն են ուղարկվել ռիսկային հարկ վճարողներին: «Մինչև հունիսի 17-ն ուղարկվել է 838 ծանուցում, որից փաստացի դիտվել է 555-ը, իսկ 143-ը կամ ավելի քան 17%-ը կրկնակի ծանուցումներ են: Իրենց հերթին հարկ վճարողները 34 բացատրություն և առարկություն են ներկայացրել հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգով և մոնիթորինգի կենտրոնի էլեկտրոնային հասցեով»,-հայտնել է մոնիթորինգի բաժնի պետ Վիգեն Վարդանյանը: Համակարգի միջոցով վերհանված ռիսկայի հարկ վճարողներին ծանուցում ուղարկելուց առաջ հաշվի են առնվում համալիր գործոններ՝ գործունեության ոլորտի առանձնահատկություններից մինչև սեզոնայնություն: «Օրինակ՝ կանանց տոներով պայմանավորված՝ գարնանն օծանելիքի վաճառքով զբաղվող հարկ վճարողի իրացման բարձր շրջանառությունը հաջորդող ամիսներին կարող է էականորեն նվազել, որը, սակայն, հիմնավորված է, ուստի ծանուցում ուղարկելու պատճառ չի կարող լինել»,-պարզաբանել է ՊԵԿ եկամուտների գնահատման և վերլուծության բաժնի պետ Շուշան Հովհաննիսյանը:
Հուլիսից ծանուցումներ են ուղարկվելու նաև հաշվարկային փաստաթղթերով կատարված գործարքների մոնիթորինգի արդյունքով ռիսկային վարքագիծ ցուցաբերած հարկ վճարողներին: Այս աշխատանքի շրջանակում մշակվել են ռիսկայնության գնահատման 28 չափանիշներ, որոնցից 17-ը փաստացի կիրառվում են հունիսի 1-ից, իսկ 11-ը կիրառվելու են 2018թ. ապրիլի 1-ից:

Մոնիթորինգի կենտրոնին է վերապահվել ևս մեկ գործառույթ. հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների որակը գնահատելու նպատակով սպասարկման 17 սրահներում արդեն ներդրվել են որակի գնահատման համակարգեր, որոնք կգործարկվեն հուլիսի 1-ից: «Համակարգը հնարավորություն կտա կառավարել մատուցվող ծառայությունների պատշաճ կազմակերպման գործընթացը և շարունակաբար բարելավել հարկ վճարողների սպասարկման որակը»,-նկատել է ՊԵԿ հարկային կարգապահության ծրագրերի բաժնի պետ Անի Մխիթարյանը:

Մոնիթորինգի կենտրոնի ստեղծման նպատակը եղել է հարկ վճարողների համար հավասար պայմաններ ապահովող և «խելացի» համակարգ ունենալը, որի դեպքում հարկ վճարողին ավելորդ անհանգստություն չի պատճառվի, միաժամանակ կապահովվի հսկողական աշխատանքների համար ծախսվող ռեսուրսների արդյունավետ կառավարում: Հարկ վճարողի գործունեությունը բնութագրող հիմնական և առանձնահատուկ ցուցանիշների կենտրոնացված վերլուծությունների շնորհիվ մոնիթորինգի կենտրոնն առանցքային օղակ է ռիսկերի արագ բացահայտման և օպերատիվ արձագանքման գործընթացում: Այն նոր որակ է հաղորդում ՊԵԿ-հարկ վճարող հարաբերություններին և ձևավորում նոր մշակույթ` հիմնված հավասար, թափանցիկ և արդյունավետ կառավարման վրա:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25