Վահան Մարտիրոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունիսի 29-ին ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) հայաստանյան ծրագրի համաղեկավարներ Նարգիզ Ռիսկուլովային և Ռոդրիգո Արքոնդ Կառլոյին։
ՀԲ հայաստանյան ծրագրի համաղեկավարները նախարարին ներկայացրին «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի վերջին 6 ամիսների արդյունքները, ինչպես նաև առաջիկա ծրագրերի հիմնական ուղղությունները՝ նշելով, որ իրենց համար շատ կարևոր է դրանցում ունենալ նախարարության աջակցությունը։
Ընդգծելով ծրագրի կարևորությունը՝ Վահան Մարտիրոսյանը պատրաստակամություն հայտնեց շարունակելու համագործակցությունը և աջակցել ծրագրի շարունակականությունն ապահովելուն։
ՀԲ ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին Վահան Մարտիրոսյանին՝ նախարարության թիմի կատարած արդյունավետ աշխատանքի համար։