Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 418.50-0.50 EUR SELL - 424.50-1.50
OIL:  BRENT - 87.61+6.35 WTI - 82.07+4.98
COMEX:  GOLD - 4361.80+0.49 SILVER - 65.11+2.81
COMEX:  PLATINUM - 1770.30+0.61
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.16+0.89 EUR/GBP - 1.1541-0.15
FOREX:  EUR/USD - 1.1541-0.15 GBP/USD - 1.351+0.16
STOCKS RUS:  RTSI - 874.57-0.01
STOCKS US: DOW JONES - 53975.98-0.11 NASDAQ - 26605.36-0.32
STOCKS US: S&P 500 - 7753.11-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 66970.22+0.00 TOPIX - 4100.61+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25652.82-1.10 SSEC - 3934.09-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10862.50-0.35 CAC40 - 8726.03+0.13
STOCKS EUR:  DAX - 26323.88+0.02
11/08/2026  CBA:  USD - 366.07+0.19 GBP - 494.08+0.07
11/08/2026  CBA:  EURO - 422.23-0.58
11/08/2026  CBA:  GOLD - 50896-104 SILVER - 752.48-4.14
Ծրագրում է Հայաստանի դիրքը Գլոբալ մրցունակության ինդեքսում բարելավել է առնվազն 4 կետով
11/07/2017 20:34
Կիսվել

Ծրագրում է Հայաստանի դիրքը Գլոբալ մրցունակության ինդեքսում բարելավել է առնվազն 4 կետով

Հայաստանի կառավարությունը նախատեսում է Գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանի դիրքը բարելավել է առնվազն 4 կետով: Ներկա դրությամբ մեր երկիրը զբաղեցնում է 79-րդ հորիզոնականը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ նպատակով կառավարությունը հուլիսի 13-ի իր նիստում նախատեսում է հաստատել գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանի դիրքի բարելավման  2017-2018 թվականների միջոցառումների ծրագիրը: 

Դրանով նախատեսվում է գործարար միջավայրի և տնտեսական զար­գաց­ման այնպիսի քայլերի իրականացում, որոնք 2017թ. արդյունքներով կապա­հովեն Համաշխար­հային տնտե­սական ֆո­րումի գլոբալ մրցունա­կության ինդեքսում (Global Competitiveness Index) և Համաշ­խար­հային բանկի գործարա­րութ­յամբ զբաղ­վելու (Doing Business) վարկա­նիշում ՀՀ դիրքի բարելավում՝ առնվազն 4 կետով:

Գլոբալ մրցունակության ինդեքսը (ԳՄԻ) ըստ երեք ենթաինդեքսների 12 հենասյուներում խմբավորված ավելի քան 100 ցուցանիշների միջո­ցով գնահատում է երկրների ինստի­տուտ­ների և ենթակառուցվածքների որակը, մակ­րոտնտեսական միջավայրը, առողջապահության և տարրական կրթության, բարձ­րա­գույն կրթության և վերապատրսատման ոլորտներում առաջընթացը, ապրանքների և աշխատուժի շուկաների արդյունավետությունը, ֆինան­սական շուկաների խորությունը, շուկայի չափը, տեխ­նո­լո­գիական պատրաստվա­ծությունը, նորարարության և կատարելագործվածության գործոնները:

2016 թվականի սեպտեմբերին Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից հրապա­րակվեց 2016-2017թթ. Գլոբալ մրցունակության զեկույցը, որի համաձայն Հայաստանը, դասվելով արդյունավետության վրա հիմնված փուլի երկրներին, ԳՄԻ-ում 138 երկրների շարքում զբաղեցրել է 79-րդ տեղը` արձանագրելով 3 դիրքով առաջընթաց նախորդ տարվա համեմատ: Գնահատված ԱՊՀ երկրների շարքում (հաշվի առնելով նաև Վրաստանին) Հայաստանը 6-րդ տեղում է, իսկ հարևան երկրների մեջ զբաղեցնում է վերջին տեղը:

ԳՄԻ երեք ենթաինդեքսներից երկուսի գծով` «Արդյունավետության խթաններ» և «Նորարարության և կատարելագործվածության գործոններ», արձանագրվել է առաջընթաց համապատասխանաբար 4 և 20 տեղով, իսկ «Հիմնական պահանջներ» ենթաինդեքսի գծով` հետընթաց 2 տեղով:

Նախորդ տարվա համեմատ երկիրն առաջ­ընթաց է ունեցել 12 հենասյու­ներից 9-ի գծով, մասնավորապես` «Ինստիտուտներ» (Դիրքը 66` +10), «Առողջապահություն և տարրական կրթություն» (Դիրքը 93` +2), «Բարձրագույն կրթություն և վերապատրաստում» (Դիրքը 71` +1), «Ապրանքների շուկայի արդյունավետություն» (Դիրքը 45` +5), «Աշխատուժի շուկայի արդյունավե­տություն» (Դիրքը 55` +3), «Ֆինանսական շուկաների զարգացում» (Դիրքը 90` +4), «Տեխնոլոգիական պատրաստվածություն» (Դիրքը 71` +4), «Գործարարության կատարելագործվածություն» (Դիրքը 81` +16), «Նորարարություն» (Դիրքը 87` +20):

Հետընթաց է արձանագրվել 2 հենասյան ուղղությամբ` «Մակրոտնտեսական միջավայր» (Դիրքը 88` -16), «Շուկայի չափ» (Դիրքը 120` -4):

Փոփոխություն չի գրանցվել «Ենթակառուցվածքներ» (Դիրքը 82) հենասյան գծով:

ԳՄԻ-ում Հայաստանի պատկերի վերլուծության արդյունքում նույնականացվել են այն ցուցանիշները, որոնց գծով երկիրը կամ ինդեքսի շրջանակներում աշխարհի երկրների կեսից ավելի անբարենպաստ դիրքերում է, կամ նախորդ տարվա համեմատ հետընթաց է արձանագրել: Այդպիսով, երկրի համար համեմատաբար առավել խնդրահարույց և/կամ խոցելի ցուցանիշների հիման վրա ձևավորվել է ԳՄԻ-ում Հայաստանի դիրքի բարելավման կողմնորոշիչ շրջանակը, որի շուրջ հանրապետական գործադիր մարմիններից (ՀԳՄ) ստացված առաջարկություններով մշակվել է միջոցառումների ծրագրի նախագիծը:

11/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.07
+0.19
Եվրո (EUR)
422.23
-0.58
Ռուբլի (RUR)
4.4217
-0.0137
Լարի (GEL)
139.74
+0.03
50896
-104
Արծաթ
752.48
-4.14