Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 411.00-1.50 EUR SELL - 417.00-1.00
OIL:  BRENT - 102.21+3.78 WTI - 91.39+2.25
COMEX:  GOLD - 4281.30-1.33 SILVER - 64.38-2.35
COMEX:  PLATINUM - 1756.70-3.38
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.07+0.29 EUR/GBP - 1.1378-0.45
FOREX:  EUR/USD - 1.1378-0.45 GBP/USD - 1.3236-0.61
STOCKS RUS:  RTSI - 863.08+0.13
STOCKS US: DOW JONES - 51511.59-0.68 NASDAQ - 26936.04-1.13
STOCKS US: S&P 500 - 7706.03-0.75
STOCKS JAPAN:  NIKKEI - 65513.99+0.76 TOPIX - 4075.30-0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24761.13-0.29 SSEC - 3888.37-1.22
STOCKS EUR:  FTSE100 - 10705.26-0.03 CAC40 - 8123.41-0.39
STOCKS EUR:  DAX - 25410.63-0.66
24/09/2026  CBA:  USD - 363.38-0.06 GBP - 480.72-2.44
24/09/2026  CBA:  EURO - 413.31-1.67
24/09/2026  CBA:  GOLD - 50055-535 SILVER - 761.55-5.39
Իտալական IDS տեխնոլոգիական ընկերությունը մինչև 10 մլն եվրո կներդնի Հայաստանում
14/07/2017 22:49
Կիսվել

Իտալական IDS տեխնոլոգիական ընկերությունը մինչև 10 մլն եվրո կներդնի Հայաստանում

Հուլիսի 14-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» (Թի-Էս-ԴԻ) ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանին և իտալական IDS ընկերության փոխտնօրեն Ալբերիկո Պարենտեին:

Նախարարը ողջունել է իտալական IDS ընկերության համագործակցությունը «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» (Թի-Էս-ԴԻ) ընկերության հետ և հույս հայտնել, որ կլինեն նոր նախաձեռնություններ ևս։ Սուրեն Կարայանը վստահեցրել է հյուրերին, որ նախաձեռնությունը կունենա պետության լիակատար աջակցությունը:

Նույն օրը նախարարությունում տեղի է ունեցել ասուլիս` նվիրված «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս (Թի-Էս-ԴԻ) և իտալական IDS ընկերության համագործակցությամբ Հայաստանում գիտահետազոտական լաբորատորիա և բարձր տեխնոլոգիաների ֆորենզիկ արտադրության նոր ճյուղ հիմնելուն:

Ասուլիսի բանախոսներն էին` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը, «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» (Թի-Էս-ԴԻ) ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը և իտալական IDS ընկերության փոխտնօրեն Ալբերիկո Պարենտեն:

Փետրվարի 24-ին ՀՀ կառավարության և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» (Թի-Էս-ԴԻ) ընկերության միջև ստորագրված ՏՏ, տեղեկատվայնացման, հեռահաղորդակցության և ինովացիոն ոլորտների խթանման մասին փոխըմբռնման հուշագրի շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքում  «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» (Թի-Էս-ԴԻ) ընկերության և IDS ընկերության միջև ստորագրվել է համաձայնագիր Հայաստանում Գիտահետազոտական լաբորատորիա և բարձր տեխնոլոգիաների ֆորենզիկ արտադրության նոր ճյուղ հիմնելու մասին:

Ծրագիրը պետք է իրականացվի 5 տարվա ընթացքում: IDS ընկերությունը կողմից նախատեսվում է կատարել մինչև 10 մլն եվրո ներդրում: Սկզբնական շրջանում աշխատանքներ կիրականացվեն Թի-Էս-Դի արտադրամասի R&D հետազոտական կենտրոնում, հետագայում` ծավալի մեծացմանը զուգընթաց կհիմնվի առանձին կենտրոն:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանն նշեց, որ սա հերթական ներդրումային ծրագիրն է, որը մեկնարկում է Հայաստանում և ավելացրեց.

«Շատ ուրախալի է, որ սա ոչ միայն օտարերկրյա ուղղակի ներդրում է, այլ նաև ներդրում է գիտահետազոտական ոլորտում, որը որ ապագայում լինելու է և հիմա էլ արդեն մեր տնտեսության շարժիչ ուժերից մեկն է: Նոր մարտահրավերներ են կանգնած տնտեսության առջև, ավանդական արտադրությունները և տնտեսության առկա ճյուղերը պետք է վերազինվեն նոր տեխնոլոգիաներով, որպեսզի մենք կարողանանք բարձրացնել արտադրողականությունը արտադրությունում և ճյուղերում, կարողանանք առաջ մղել մեր տեղական արտադրանքը և ունենանք տնտեսական աճ: Մենք թիրախավորել ենք շատ մեծ ցուցանիշ, 40 տոկոս արտահանում ՀՆԱ-ի կապակցությամբ և այդ ցուցանիշին հասնելու համար հիմնական ուղղություններից մեկն էլ հենց գիտելիքահենք տնտեսության ձևավորումը և գիտահետազոտական ոլորտում ներդրումների իրագործումն է»:

Գործարքը հնարավոր է դարձել նաև հայ-իտալական գործարար կապերի ակտիվացման և ներդրումների խթանման նպատակով ՀՀ կառավարության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից իրականացված աշխատանքների շնորհիվ:Հունիսին Հռոմում հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Հայաստան-Իտալիա» գործարար համաժողովը, որի ընթացքում ներկայացվել են բիզնես-ծրագրեր, կազմակերպվել են B2B հանդիպումներ: Հայաստանի զարգացման հիﬓադրաﬕ և Իտալիայի առևտրի խթանման գործակալության (ICE) ﬕջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Իսկ ավելի վաղ Հայաստանի զարգացման հիմնադրամը Իտալիայում ներկայացուցիչ է նշանակել մեր երկրի ներդրումային հնարավորությունները ներկայացնելու և գործարարներին դեպի Հայաստան ուղղորդելու առաքելությամբ:

«Իտալիայում Հայաստանի զարգացման հիմնադրամի ներկայացուցչի, հայաստանյան TSD և իտալական IDS ընկերությունների հանդիպումից հետո սկսվեցին հիմնական աշխատանքները և արդունքն այս նոր ներդրումն է: Մենք պլանավորում ենք մինչև տարեվերջ ևս 50 ներկայացուցիչ նշանակել տարբեր երկրներում, որոնք զբաղվելու են Հայաստան նոր ներդրումներ բերելով»,-նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը:

«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս(Թի-Էս-ԴԻ) ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի զարգացման հիմնադրամին և Իտալիայում հիմնադրամի ներկայացուցչին` նշելով

«Հիմնադրամի ակտիվ աշխատանքի շնորհիվ, Իտալիայում կայացած հանդիպումից հետո բանակցությունների արդյունքում եկանք եզրակացության, որ պետք է միացնենք մեր երկու ընկերությունների ուժերը, որպեսզի ստեղծենք նոր գիտա-հետազոտական և արտադրական ուղղություն, հատկապես ֆորենզիկ ուղղության մասով: Սա բավակաանին ծանր, սակայն մեծ պոտենցիալ ունեցող, զարգացող ճյուղ է աշխարհում: Համոզված եմ, որ միացնելով մեր ուժերը մենք կհասնենք համաշխարհային շուկայում ֆորենզիկ բարձր տեխնոլոգիաների ուղղությամբ մեծ արդյունքների»:

Իտալական IDS ընկերության փոխտնօրեն Ալբերիկո Պարենտեն իր խոսքում նշեց. «Մենք արդեն մի քանի ամիս է Հայաստանում ենք և փորձում ենք հասկանալ, թե ինչ կարող ենք անել: Կարող եմ հաստատել, որ Հայաստանում կա բավական լավ հիմք գիտահետազոտական ոլորտում և Հայաստանի դերակատարումը աշխարհում բավականին մեծ է: Մենք ուզում ենք Հայաստանում ծրագրեր իրականացնել և ներդրումներ անել: Սկզբնական շրջանում ֆորենզիկ ոլորտում, սակայն դրանով չենք սահմանափակվելու, փորձելու ենք գործունեություն ծավալել այլ ոլորտներում ևս»:

24/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.38
-0.06
Եվրո (EUR)
413.31
-1.67
Ռուբլի (RUR)
4.2722
-0.0498
Լարի (GEL)
138.89
+0.22
50055
-535
Արծաթ
761.55
-5.39