Տնտեսական

USD BUY - 367.00+0.50 USD SELL - 370.00+1.00
EUR BUY - 425.00+1.00 EUR SELL - 432.00+2.00
OIL:  BRENT - 97.99+0.04 WTI - 92.10+0.55
COMEX:  GOLD - 4500.40-1.58 SILVER - 76.31-1.55
COMEX:  PLATINUM - 1951.00-0.58
LME:  ALUMINIUM - 3672.50+0.63 COPPER - 13623.50-0.32
LME:  NICKEL - 18973.00+0.32 TIN - 54746.00+1.06
LME:  LEAD - 2014.50+0.15 ZINC - 3533.00-0.28
FOREX:  USD/JPY - 159.22+0.20 EUR/GBP - 1.1635+0.01
FOREX:  EUR/USD - 1.1635+0.01 GBP/USD - 1.3452-0.25
STOCKS RUS:  RTSI - 1134.17-0.86
STOCKS US: DOW JONES - 50461.68-0.23 NASDAQ - 26656.18+1.19
STOCKS US: S&P 500 - 7519.12+0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 64999.41+0.01 TOPIX - 3918.01-0.52
STOCKS CHINA:  HANG SENG - 25328.23-1.06 SSEC - 4093.73-1.25
STOCKS EUR:  FTSE100 - 10491.39+0.24 CAC40 - 8173.11-1.03
STOCKS EUR:  DAX - 25184.89-0.80
27/05/2026  CBA:  USD - 368.05+0.31 GBP - 494.66-1.2
27/05/2026  CBA:  EURO - 428.34+0.25
27/05/2026  CBA:  GOLD - 53432+155 SILVER - 902.21+5.55
ՊԳԿՎ. Առևտրային կազմակերպությունների արդյունավետության շարունակական բարձրացման համար պետք է արմատական փոփոխությունների գնանք
21/07/2017 19:33
Կիսվել

ՊԳԿՎ. Առևտրային կազմակերպությունների արդյունավետության շարունակական բարձրացման համար պետք է արմատական փոփոխությունների գնանք

Այսօր՝ հուլիսի 21-ին, Պետական գույքի կառավարման վարչությունում համատեղ քննարկվել են էներգետիկայի ոլորտի՝ պետական մասնակցությամբ մի շարք առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի վատթարացման պատճառներն ու արդյունքների բարելավման նպատակով ձեռնարկվող միջոցները:Քննարկման թեման պայմանավորված է ՀՀ նախագահի կողմից օրեր առաջ տրված հստակ հանձնարարականներով՝ Պետական գույքի կառավարման վարչության պետի ներկայացրած զեկույցի շուրջ: Խոսքը պետական բաժնեմասով ընկերությունների ֆինանսատնտեսական մոնիտորինգի արդյունքների համալիր վերլուծության, ֆինանսատնտեսական վիճակի վատթարացում ունեցող առևտրային կազմակերպությունների ցուցանիշների արձանագրման, վատթարացման պատճառների ու գործունեության բարելավման ուղղությամբ ձեռնարկվող միջոցների համարժեքության մասին է:

Այսօրվա քննարկման օրակարգում «ՀԱԷԿ» ՓԲԸ-ն է, հաջորդական քննարկումներով անդրադարձ է կատարվելու նաև էներգետիկայի և այլ ոլորտների մյուս ընկերություններին:

ՊԳԿ վարչության պետ Արման Սահակյանը տեղեկացրել է, որ Վարչությունը պետական մասնակցությամբ 182 առևտրային կազմակերպությունների 2013-2015թթ. ֆինանսատնտեսական վերլուծության արդյունքների վերլուծությամբ պարզել է, որ կազմակերպությունների մեծ մասի շահութաբերության ցուցանիշը բավականին ցածր է և միջինում կազմել է մոտ 1,2 %: «Հաշվի առնելով, որ նշված ցուցանիշը բավականին ցածր է, առաջարկվել է սահմանել կազմակերպությունների համար նվազագույն սահմանային շահութաբերության ցուցանիշի շեմ, և ելնելով 6% բանկային վերաֆինանսավորման նորմատիվի մեծությունից, ընդունվել է այդ շեմի մեծությունը: Իհարկե, նման մոտեցման պայմաններում պետք է հաշվի առնել նաև կազմակերպությունների ճյուղային առանձնահատկությունները: Ըստ այդմ, միայն 10 կազմակերպությունների /որոնց կշիռը ընդհանուրի մեջ կազմում է ընդամենը 5,5 %/ շահութաբերության մակարդակն է հավասար կամ գերազանցում է նվազագույն սահմանային շեմը (6%) և որոնք նշված ժամանակահատվածի համար ունեն ըստ տարիների շահութաբերության ցուցանիշի աճ: Եվ եթե եթե սահմանային շեմը հեռանկարում հավասարվի 6%-ի, ապա կազմակերպությունների շահույթի մակարդակը կավելանա մոտ 8 անգամ»,- ասել է Արման Սահակյանը:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, առաջարկվել է առևտրային կազմակերպությունների տնտեսական գործունեության արդյունավետության շարունակական բարձրացման, տնտեսական գործունեության ծրագրային ցուցանիշների հսկողության գործում արմատական փոփոխություններ կատարել: Այդ փոփոխությունները հնարավորություն կտան իրատեսորեն որոշել կազմակերպությունների արդյունավետությունը, հստակ գնահատել գործադիր մարմինների կատարած աշխատանքը: Արդյունքում, կախված աշխատանքների կատարման մակարդակից, ընկերությունների նկատմամբ կկիրառվեն ինչպես պատասխանատվության, այնպես էլ խրախուսման միջոցներ: Այդ նպատակից ելնելով, Վարչության կողմից մշակվել և ՀՀ արդարադատության նախարարություն է ներկայացվել փորձաքննության մոնիտորինգի անցկացման նոր կարգ, ինչպես նաև մշակվել և շահագրգիռ մարմինների քննարկմանն է ներկայացվել կազմակերպությունների գործարար ծրագրերի օրինակելի նոր ձև: Նոր մոտեցումները թույլ կտան ֆինանսատնտեսական դիտարկման արդյունքում իրատեսորեն գնահատել կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը:

Մասնավորապես, սկսած 2018թ-ի հունվարի 1-ից, գործարար ծրագրի եռամսյակային տվյալների դիտարկման շհորհիվ հսկողություն կիրականացվի կազմակերպությունների ծրագրային առաջադրանքների կատարման նկատմամբ, ինչպես նաև, գործադիր մարմինների կատարած աշխատանքը գնահատելու և առաջարկություններ ներկայացնելու մասով:

27/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.05
+0.31
Եվրո (EUR)
428.34
+0.25
Ռուբլի (RUR)
5.1797
+0.0608
Լարի (GEL)
137.83
+0.09
53432
+155
Արծաթ
902.21
+5.55