Կես տարում արդյունաբերության ոլորտն ապահովել է 12% աճ
Ընթացիկ տարվա առաջին կեսին մեր երկրում արդյունաբերական արտադրանքի համախառն ծավալը կազմել է 760 մլրդ 360.2 մլն ՀՀ դրամ:Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:
Ըստ հրապարակված տվյալների՝ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա համադելի ամիսների համեմատ, հանրապետությունում գրանցվել է արդյունաբերական արտադրանքի համախառն ծավալի աճ՝ շուրջ 12%-ով:
Հարկ է նշել, որ հունվարին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 108.08 մլրդ ՀՀ դրամ, փետրվարին՝ 120.31 մլրդ ՀՀ դրամ, մարտին՝ 133.42 մլրդ ՀՀ դրամ, ապրիլին՝ 123.63 մլրդ ՀՀ դրամ, մայիսին՝ 139.55 մլրդ ՀՀ դրամ, իսկ հունիսին՝ 135.30 մլրդ ՀՀ դրամ: