Այլ Լուրեր

USD BUY - 362.50-0.50 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.50-2.50
OIL:  BRENT - 89.20+2.04 WTI - 83.12+1.55
COMEX:  GOLD - 4597.50-0.02 SILVER - 68.76+1.13
COMEX:  PLATINUM - 1850.70-0.46
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.42+0.06 EUR/GBP - 1.1646-0.06
FOREX:  EUR/USD - 1.1646-0.06 GBP/USD - 1.359+0.04
STOCKS RUS:  RTSI - 767.23-0.90
STOCKS US: DOW JONES - 53569.44+0.20 NASDAQ - 26541.35+1.57
STOCKS US: S&P 500 - 7730.99+0.72
STOCKS JAPAN:  NIKKEI - 66405.56+0.41 TOPIX - 4146.71+0.72
STOCKS CHINA:  HANG SENG - 25584.79+0.07 SSEC - 3952.18-0.11
STOCKS EUR:  FTSE100 - 10792.54-0.79 CAC40 - 8319.87-1.68
STOCKS EUR:  DAX - 26367.24+0.31
28/08/2026  CBA:  USD - 364.32-0.15 GBP - 495.11+0.41
28/08/2026  CBA:  EURO - 424.36+0.15
28/08/2026  CBA:  GOLD - 53517-755 SILVER - 802-0.62
Լևոն Եպիսկոպոսյան. Հայկական գենետիկ տարրեր կան այլ ազգերի մոտ
25/07/2017 13:49
Կիսվել

Լևոն Եպիսկոպոսյան. Հայկական գենետիկ տարրեր կան այլ ազգերի մոտ

Պատմական Հայաստանի գենետիկ քարտեզագրման աշխատանքների ու հայկական գենոֆոնդի մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց  կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի աշխատակից Լևոն Եպիսկոպոսյանի հետ:

– Պարոն Եպիսկոպոսյան, այժմ ո՞ր փուլում է պատմական Հայաստանի գենետիկական քարտեզագրումը:

– Պատմական Հայաստանի գենետիկական քարտեզն ավարտելուն դեռ շատ ժամանակ կա, պետք է հավաքագրենք բավականին մեծ թվով նմուշներ՝ 300-400: Այժմ հավաքել ենք մոտ 150-ը: Հավաքագրման ընթացքը բավականին դժվար է, մենք պետք է նմուշներ հավաքենք այն մարդկանցից, ում բոլոր նախնիները սերում են նույն տարածքից:

– Ի՞նչ արդյունքներ եք արձանագրել մինչ այժմ:

– Կան պատմական Հայաստանի տարածքներ, որոնց նմուշները ոչ միայն հավաքագրել ենք, այլ նաև տիպավորել և կարողացել ենք դրանք ուսումնասիրել: Դրա վերաբերյալ տպագրել ենք հոդվածներ: Դրանք վերաբերում են Արցախին, Արարատյան դաշտին ու Էրզրումին:

– Որևէ այլ ազգի մոտ կա՞ հայկական գենետիկ տարր:

– Հայկական գենետիկական տարրեր կան այլ ազգերի մոտ՝ պայմանավորված ձուլմամբ և նրանով, որ այլ ազգեր անցել են այս տարածաշրջանով: Մեր տարածաշրջանը եղել է տարանցիկ, և երբ Մերձավոր Արևելքից շարժվել են դեպի հյուսիս, Եվրոպա, անցել են մեր տարածքով, և այստեղից նաև կրել են այն հատկությունները, որոնք բնորոշ են մեզ: Այսօրվա ժողովուրդները, որոնք ապրում են Եվրոպայում, Ասիայի հյուսիսային տարածքում, մեծ հավանականությամբ հատել են մեր տարածաշրջանը և տրամաբանական է, որ պետք է ունենան հատկանիշներ, որոնք մոտ են և Մերձավոր Արևելքի, և կովկասյան ժողովուրդների գենետիկական կազմին: Ժամանակակից Իտալիայի տարածքում 3000-4000 տարի առաջ ապրած ռուսների գենոֆոնդում եղել են հայկական տարրեր: Ինչը նշանակում է, որ նրանք այստեղից են գնացել:

– Պարոն Եպիսկոպոսյան, իսկ հայերի մոտ որևէ այլ ազգի գենետիկ տարրեր կա՞ն:

– Այլ ազգերի հետ շփում միշտ ունեցել է վերնախավը, սակայն թագավորների մեծ մասը հայկական ծագում չի ունեցել նախկինում: Իսկ սովորական ժողովուրդը ոչ մի գենետիկական շփում չի ունեցել օտարների հետ:

– Ձեր հարցազրույցներին մեկում նշել էիք, որ քարտեզագրման աշխատանքների համար սփյուռքից աջակցության կարիք ունեք, ինչպիսի՞ աջակցության մասին է խոսքը:

– Սփյուռքից Հայաստան եկողներին խնդրում եմ, որ անպայման կապ հաստատեն ինձ հետ, և եթե ունեն ցանկություն ու համապատասխանում են բոլոր տվյալներին, հանձնեն նմուշ: Արդեն եղել են այդպիսի մարդիկ, երեկ 4 մարդ հանձնեց արյան նմուշ: Հուսով եմ, որ մի քանի տասնյակ նմուշ կհասցնենք վերցնել օգոստոսին, երբ Հայաստան այցելուների թիվը զգալիորեն աճում է:

– Մեր ոչ բարեկամական հարևան երկիրը փորձում է ապացուցել, որ հայերը եկվոր են տարածաշրջանում, հակառակն ապացուցելուն ուղղված ի՞նչ քայլեր եք իրականացրել այս ոլորտում:

– Վերջերս լույս է տեսել “Current biology” հոդվածը, որի հեղինակների մեծ մասը հայեր են: Ժամանակակից տվյալների և ԴՆԹ-ի հիման վրա՝ մենք կարողացանք ապացուցել, որ առնվազն 8000 տարի մենք այս տարածաշրջանում ենք ապրում և մայրագծային գենոֆոնդը Հայաստանում և Արցախում անփոփոխ է մնացել շուրջ 8000 տարի: Դրանով մենք կարողացանք բավականին ուժեղ հակահարված տալ մեր հարևան երկրի այն պնդմանը, թե իբր հայերը եկվորներ են այս տարածաշրջանում:

– Քարտեզագրումն արդյոք կօգնի՞ որոշ հիվանդությունների վերաբերյալ հարցերի բացահայտմանն ու դրանց ավելի արդյունավետ բուժմանը:

– Տվյալները ոչ միայն հայագիտության համար են, այլ նաև բժշկական գենետիկայի: Մենք ունենք հիվանդություններ, որոնք շատ կամ քիչ տարածված են: Եվ մենք պետք է պարզենք դրանց ոչ միայն արտաքին ազդեցության նախադրյալները, այլ նաև գենետիկական պատճառները: Իսկ այն իր մեջ ներառում է բժշկական գենետիկային վերաբերող հատկանիշներ, այսինքն՝ այն մուտացիաները, հատկանիշները, որոնք բնորոշ են հայկական գենոֆոնդին:

– Հայաստանում ժառանգական հիվանդությունների տարածվածության և հատկապես պարբերական հիվանդության մասին ի՞նչ կասեք:

– Բարեբախտաբար, հայ ժողովրդի առողջական վիճակը բավականին կայուն է: Այսօր ամենամտահոգիչը պարբերական հիվանդությունն է: Սակայն մենք պետք է հասկանանք նաև այդ գեները կրելու դրական կողմը: Հիվանդություն հարուցող վնասակար մուտացիայի տարածումը նշանակում է, որ այն պետք է ունենա նաև դրական ազդեցություն: Որոշ հիվանդությունների դեպքում այն բացահայտվել է, սակայն պարբերական հիվանդության համար դեռևս անհայտ է: Ապագայում այդ հարցը ևս կպարզվի: Քարտեզագրումը կօգնի հասկանալ, թե  այս հիվանդությունն ինչպես է տարածվել և ինչի շնորհիվ:

– Աշխատանքների ընթացքում եղե՞լ են բացահայտումներ, որոնք հակասել են պատմական ինչ-ինչ իրողությունների:

– Բարեբախտաբար, մեր պատմությունը բավականին ճիշտ է վավերագրված, չունենք պատվիրված տվյալներ: Միակ մտահոգիչ հանգամանքն այն է, որ հայագիտության մեջ, հատկապես արտերկրում,  դեռ իշխում է այն մոտեցումը, թե հայերը իբր բալկանյան թերակղզուց  3000 տարի առաջ եկել են Ասիա:  Այս տեսակետը ոչ մի կերպ  չի համապատասխանում գենետիկական տվյալներին: Գենետիկական տվյալները հակառակը՝ պնդում են, որ գենետիկորեն մենք Հայաստանում մնացել ենք առնվազն 8000 տարի առաջվանից: Հայ ժողովուրդը բնիկ է ոչ միայն նեոլիթյան, այլ ավելի վաղ ժամանակաշրջանից սկսած: Մեր տվյալներն ապացուցում են, որ հայկական գենոֆոնդը տեղաբնիկ է: Պետք է այս գենետիկ տվյալները կարողանանք տարածել նեղ՝ գենետիկայի ոլորտից դուրս, որի համար պետք է պատմաբանների, լեզվաբանների և հնագետների համագործակցություն:

– Ո՞րն է ձեր հաջորդ աշխատանքը:

– Մեր հաջորդ աշխատանքը տղամարդկանց գենոֆոնդն ուսումնասիրելն է, ինչը ծախսատար ու ժամանակատար է: Սակայն, հուսով եմ՝ հաջորդ տարի կունենանք հնարավորություն այդ հարցի պատասխանը ներկայացնելու:

Հարցազրույցը՝ Աննա Գրիգորյանի

28/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.32
-0.15
Եվրո (EUR)
424.36
+0.15
Ռուբլի (RUR)
4.2392
-0.0241
Լարի (GEL)
139.38
-0.08
53517
-755
Արծաթ
802
-0.62