Տնտեսական

USD BUY - 362.00-0.50 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 424.00-0.50
OIL:  BRENT - 108.77+7.69 WTI - 103.42+7.59
COMEX:  GOLD - 4364.50-1.22 SILVER - 63.10-7.12
COMEX:  PLATINUM - 1775.60-6.17
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 154.47+0.68 EUR/GBP - 1.1601-0.28
FOREX:  EUR/USD - 1.1601-0.28 GBP/USD - 1.3493-0.44
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 65270.95+0.20 TOPIX - 4054.58+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24954.47-1.27 SSEC - 3934.40-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
10/09/2026  CBA:  USD - 363.89+0.31 GBP - 492.6+0.46
10/09/2026  CBA:  EURO - 423.09+0.21
10/09/2026  CBA:  GOLD - 51651+228 SILVER - 775.14+4.64
Ներդրումների և առևտրի հարցերով հայ-իրանական օպերատիվ խմբի հանդիպման ընթացքում հստակեցվել է աշխատանքների ձևաչափը
25/07/2017 20:40
Կիսվել

Ներդրումների և առևտրի հարցերով հայ-իրանական օպերատիվ խմբի հանդիպման ընթացքում հստակեցվել է աշխատանքների ձևաչափը

Հուլիսի 24-ին տեղի է ունեցել ներդրումների և առևտրի հարցերով հայ-իրանական օպերատիվ խմբի հերթական հանդիպումը: Հանդիպումն անցկացրել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը:

Հանդիպման օրակարգում են եղել օպերատիվ խմբի աշխատակարգի, առաջիկայում կատարվելիք աշխատանքների, ինչպես նաև խմբի գործունեության լուսաբանման և հանրային իրազեկման կազմակերպման հետ կապված հարցերը:

Հովհաննես Ազիզյանը նշել է, որ օպերատիվ խմբի խնդիրներից մեկը պետք է լինի իրանական կողմի գործարարների ներգրավումը Հայաստան և տեղեկացրել է, որ արդեն իսկ պատրաստվում են տեղեկատվական ամփոփ փաթեթներ` Հայաստանում ներդրումային հնարավորությունների, առկա արտոնությունների, ինչպես նաև իրականացվող պետական ծրագրերի մասին` իրանական կողմին փոխանցելու համար:

«Շատ կարևոր է, որ այս օպերատիվ խմբի գոյության մասին տեղեկատվությունը լայնորեն տարածվի, որպեսզի և Հայաստանի և Իրանի գործարարները հստակ իմանան, որ գոյություն ունի այսպիսի խումբ, որը պետք է աշխատանքներ իրականացնի, իրանական կողմի գործարարներին և նաև ներդրողներին տեղեկատվություն փոխանցի Հայաստանի գործարար միջավայրի և հայկական կողմից իրականացվող ծրագրերի մասին։ Խումբը նաև պետք է բացահայտի խնդիրները, որոնց հանդիպում են իրանցի գործարարները Հայաստանում, օպերատիվ կերպով արձագանքի ցանկացած հարցի և գտնի դրանց լուծման ուղիները»,-ավելացրել է նա:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև սեպտեմբերի 15-ին Հայաստան Իրան-ԵՄ ներդրումային համաժողովի, ինչպես նաև սեպտեմբերի 22-25-ին Հայաստանում իրանական ապրանքների ցուցահանդեսի կազմակերպչական հարցերը:

Հանդիպման ընթացքում հաստատվել է հետագա համագործակցության աշխատակարգը, պայմանավորվածություն է ձեռք բերվել օպերատիվ խմբի գործունեության մասին հայտարարություն պատրաստել և տարածել այն թե Հայաստանում և թե Իրանում:

Հայ և իրանցի գործարարների գործունեության ընթացքում փոխադարձ առևտրում և ներդրումային գործընթացներում երկուստեք ծագող խնդիրների վերացման նպատակով ստեղծվել են ներդրումների և առևտրի հարցերով հայ-իրանական օպերատիվ խմբեր Հայաստանում և Իրանում: Հայ-իրանական օպերատիվ խմբի հայկական կողմի ղեկավարն է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը, իսկ իրանական կողմի ղեկավարը` ԻԻՀ հանքերի, արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ և Իրանի առևտրի զարգացման կազմակերպության տնօրեն Մոջթաբա Խոսրով Թաջը: Օպերատիվ խմբերի առաջին նիստերը տեղի են ունեցել հուլիսի 2-ին` Իրանում և հուլիսի 5-ին` Հայաստանում:

Ի գիտություն Հայաստանում և Իրանում գործող գործարարների

10/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.89
+0.31
Եվրո (EUR)
423.09
+0.21
Ռուբլի (RUR)
4.2891
+0.056
Լարի (GEL)
139.43
+0.13
51651
+228
Արծաթ
775.14
+4.64