
2017թ. հունվար-մայիսին Հայաստանում աղբյուրի ջրի արտադրությունն աճել է 11.2%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ.-ի առաջին հինգ ամսում Հայաստանում արտադրվել է 12,229.3 հազար լիտր աղբյուրի ջուր։ 2016թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 11.2%-ով։
Միևնույն ժամանակ հանքային ջրերի արտադրության ծավալները նվազել են 3%-ով և կազմել 14,225.5 հազար լիտր։ Բնական հյութերի արտադրությունը նվազել է 4.6%-ով և կազմել 4,644.8 հազար լիտր, իսկ ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունն աճել է 44.4%-ով և կազմել 29,932.9 հազար լիտր։