Ֆինանսական

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Հայաստանում կառուցվում է Չինաստանի նոր դեսպանատուն
09/08/2017 15:31
Կիսվել

Հայաստանում կառուցվում է Չինաստանի նոր դեսպանատուն

Հայաստանում կկառուցվի Եվրասիական տարածաշրջանում մեծությամբ երկրորդ չինական դեսպանատունը՝ Ռուսաստանից հետո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության նոր շենքի հիմնարկեքի արարողությանը մասնակցում էին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, փոխարտգործնախարար Արմեն  Պապիկյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՉԺՀ ԱԳ նախարարի օգնական Լի Հուիլայը, Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Էրլունը եւ այլք:

Էդվարդ Նալբանդյանը շնորհավորեց ներկաներին նախաձեռնության կապակցությամբ եւ հաջողություն մաղթեց նրանց, ովքեր ներգրավված են դեսպանատան կառուցման աշխատանքներում:

«Ինձ միշտ տպավորել են չինական արտահայտությունները մի կողմից իրենց պարզությամբ, մյուս կողմից՝ իմաստությամբ. դրանցից մեկն ասում է, որ լավագույն ժամանակահատվածը ծառ տնկելու համար 25 տարի առաջ էր, հաջորդ լավագույն ժամանակահատվածն այսօր է: Եւ, իսկապես, 25 տարի առաջ մենք հաստատեցինք  դիվանագիտական հարաբերությունները Չինաստանի հետ, եւ այս տարիների ընթացքում Հայաստանն ու Չինաստանն արեցին ամեն ինչ, որպեսզի դարավոր բարեկամությունը, մեր հարաբերությունները ամրապնդվեն, զարգանան եւ ընդլայնվեն: Դա ե՛ւ  ամենաբարձր մակարդակի վրա գտնվող քաղաքական երկխոսությունն է,  ե՛ւ ջերմ հարաբերությունները երկու երկրների առաջնորդների միջեւ, եւ երկու երկրների կառավարությունների համագործակցությունն է տնտեսական, մշակութային, գիտակրթական հարցերով, ե՛ւ երկու ԱԳ նախարարությունների մտերիմ փոխգործակցությունը, ե՛ւ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակում, ե՛ւ  երկու ժողովուրդների միջեւ  բարեկամությունը»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը՝ հավելելով, որ այս նոր դեսպանատունը կծառայի որպես  կարեւոր հարթակ  երկկողմ հարաբերությունների զարգացման,  երկար տարիների ընկերության ամրապնդմանն ուղղված  նախագծերի  իրականացման համար: 

ՉԺՀ ԱԳ նախարարի օգնական Լի Հուիլայը նշեց, որ ոգեւորված է այս նախաձեռնությամբ: 

«Հեռավորությունը չի կարող բաժանել իսկական ընկերներին. թեպետ աշխարհագրորեն  երկու երկրները իրարից հեռու են, այնուամենայնիվ, Հայաստանի եւ Չինաստանի ժողովուրդները անկեղծ ընկերական զգացողություններ են տածում միմյանց հանդեպ: Երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ հայ-չինական հարաբերությունները մշտապես կայուն զարգացում են ապրել քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում, խորանում է բարեկամությունը երկու ժողովուրդների միջեւ: Այս տարին նաեւ խորհրդանշական է, քանի որ տոնում ենք հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը»,- ասաց նա:

Դեսպան Թիան Էրլունն էլ ընդգծեց, որ դեսպանատան նոր շենքի կառուցումը երկու երկրների միջեւ համագործակցության եւ բարիդրացիական կապերի արտացոլումն է:

«Սա կարեւոր եւ ուրախալի իրադարձություն է մեզ համար:  Չինաստանն էլ ավելի լավ ներկայացված կլինի Հայաստանում: Քանի որ մեր համագործակցությունը բավականին արագ է զարգանում, դա, իհարկե, պահանջում է ավելի մեծ ջանքեր՝ ավելի մեծ թվով մարդկանց, հետեւաբար ավելի մեծ տարածք»,-լրագրողների հետ զրույցում ասաց Չինաստանի դեսպանը:

Հիմնարկեքի արարողության ավարտին պաշտոնյաների կողմից դրվեց առաջին քարը:

Դեսպանատան նոր շենքի շինարարությունը տեւելու է 2 տարի:  Շենքի նախագիծը պատրաստվել է Չինաստանում՝ չինական ընկերության կողմից։ Շինարարական աշխատանքները միասին կիրականացնեն հայ և չինացի շինարարները:

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85