Կես տարում Հայաստան է ներմուծվել շուրջ 84 մլն դոլարի տրանսպորտային միջոց
Ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին մեր երկիր են ներմուծվել շուրջ 84 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցներ: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստան ներմուծված տրանսպորտի միջոցների ընդհանուր արժեքն աճել է շուրջ 30%-ով:
2016 թվականի հունվար-հունիս ամիսներին ցուցանիշը կազմել էր մոտ 64.46 մլն ԱՄՆ դոլար:
Նշենք նաև, որ մեր երկրի ներմուծման ընդհանուր կառուցվածքում վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցների մասնաբաժինը կազմել է մոտ 4.5%: