Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50-1.00
EUR BUY - 402.00-6.00 EUR SELL - 408.00-1.00
OIL:  BRENT - 102.29+0.69 WTI - 89.80-0.45
COMEX:  GOLD - 4113.80-0.64 SILVER - 59.90-1.61
COMEX:  PLATINUM - 1669.70-2.14
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.17-0.11 EUR/GBP - 1.12-0.34
FOREX:  EUR/USD - 1.12-0.34 GBP/USD - 1.3207-0.33
STOCKS RUS:  RTSI - 857.80-0.10
STOCKS US: DOW JONES - 51179.87-0.66 NASDAQ - 27538.69-0.22
STOCKS US: S&P 500 - 7801.77-0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 69042.11-1.42 TOPIX - 4091.46-1.51
STOCKS CHINA:  HANG SENG - 23785.79-1.43 SSEC - 3811.90-0.79
STOCKS EUR:  FTSE100 - 10458.50-0.79 CAC40 - 7769.21-1.22
STOCKS EUR:  DAX - 25104.36-1.35
08/10/2026  CBA:  USD - 361.97-0.35 GBP - 477.76-1.08
08/10/2026  CBA:  EURO - 404.72-0.72
08/10/2026  CBA:  GOLD - 47661-756 SILVER - 699.25-11.33
Գործարկվել է հասարակական տրանսպորտի բարեփոխումների transport.yerevan.am հանրային փոխգործակցության հարթակը
11/08/2017 16:56
Կիսվել

Գործարկվել է հասարակական տրանսպորտի բարեփոխումների transport.yerevan.am հանրային փոխգործակցության հարթակը

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացվել է Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների հանրային փոխգործակցության հարթակը՝ transport.yerevan.am կայքը։

Բարեփոխումների գործընթացի մասնագիտական աշխատանքային խմբի ղեկավար, Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը խոսելով բարեփոխումների գործընթացի, հիմնական սկզբունքների և մասնագիտական խմբի աշխատանքի առանձնահատկությունների մասին՝ ընդգծել է գործընթացում հանրության հետ փոխգործակցության անհրաժեշտությունը և այս տեսանկյունից կարևորել հարթակի ստեղծումը:

«Երևան քաղաքի համար հանրային մեծ նշանակություն ունեցող այս բարեփոխումը երկար սպասված է բնակիչների և բոլորիս կողմից, և ակնհայտ է, որ գործընթացի մասին բոլորս ունենք մեր պատկերացումները։ Շատ կարևոր է լսել բոլորի կարծիքները, սակայն միաժամանակ լինել իրատես՝ հետևելով գործընթացին և հասկանալով, թե ինչ է առաջարկում մեզ միջազգային խորհրդատու կազմակերպությունը, ինչ հնարավորություններ ունենք», – նշել է Վահե Նիկոյանը՝ հավելելով, որ խորհրդատու կազմակերպությունն առաջարկում է ոչ թե վերջնական լուծումներ, այլ՝ բարեփոխումների տարբերակներ։ Քաղաքապետի տեղակալը նաև տեղեկացրել է, որ վերջնական ընտրությունը կատարվելու է աշխատանքային խմբի ներկայացուցիչների և Երևան քաղաքի բնակիչների հետ համատեղ քննարկումների արդյունքում։

Բարեփոխումների պաշտոնական կայքում առկա է տեղեկատվություն ինչպես WYG միջազգային խորհրդատվական ընկերության և վերջինիս կողմից տրամադրված զեկույցների, այնպես էլ մասնագիտական աշխատանքային խմբի նիստերի և մինչ այժմ քննարկված հարցերի վերաբերյալ։

«Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի» ղեկավար Նորա Մարտիրոսյանն իր հերթին նշել է, որ փորձել են հնարավորին ամբողջական տեղեկատվություն ներկայացնել հանրությանը։ Հարթակը հնարավորություն է ընձեռելու նաև գործընթացի հետ կապված տարբեր հարցերի վերաբերյալ քաղաքացիների կարծիքը ստանալ քվեարկությունների միջոցով:

«Բացի պաշտոնական կայքից, ունենալու ենք նաև սոցիալական ցանցերում ակտիվ էջեր, որոնց միջոցով հանրությունը հնարավորություն կունենա ակտիվորեն ներգրավվելու գործընթացում։ Այսինքն՝ մենք փորձել ենք առաջարկել գործընթացին քաղաքացու մասնակցության հնարավորին մատչելի տարբերակներ», – նշել է Նորա Մարտիրոսյանը։

transport.yerevan.am կայքը պատրաստվել է «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի կողմից: Կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանի խոսքով փորձել են հանրային այս հարթակը այցելուների համար դարձնել հնարավորին պարզ ու հեշտ կիրառելի։ transport.yerevan.am կարելի է մուտք գործել նաև ինչպես բջջային հեռախոսների, այնպես էլ այլ կրիչների միջոցով: Նաև նշվել է, որ կայքի բովանդակությունը հնարավորին օպերատիվ թարմացվելու է, իսկ աշխատանքային թիմն էլ ապահովելու է կայքի անխափան և անվտանգ աշխատանքը՝ գործընթացի ամբողջ ժամանակահատվածում։

Ասուլիսի շրջանակում հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացի մասնագիտական աշխատանքային խմբի ղեկավար, Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը պատասխանել է նաև բարեփոխումների վերաբերյալ լրագրողներին հետաքրքրող հարցերին:

08/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.97
-0.35
Եվրո (EUR)
404.72
-0.72
Ռուբլի (RUR)
4.2413
-0.0068
Լարի (GEL)
139.19
-0.16
47661
-756
Արծաթ
699.25
-11.33