Տնտեսական

USD BUY - 359.50-0.50 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.50 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 96.50+1.40 WTI - 85.75+1.76
COMEX:  GOLD - 3627.90+1.54 SILVER - 43.28+4.49
COMEX:  PLATINUM - 1324.60+3.23
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.18+0.01 EUR/GBP - 1.098+0.20
FOREX:  EUR/USD - 1.098+0.20 GBP/USD - 1.3123+0.21
STOCKS RUS:  RTSI - 896.25-0.68
STOCKS US: DOW JONES - 50182.95+4.23 NASDAQ - 23585.80+4.28
STOCKS US: S&P 500 - 7182.78+3.94
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10609.30+2.54 CAC40 - 8108.74+2.28
STOCKS EUR:  DAX - 25215.52+1.66
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
Ավիաընկերությունները պետք է հետևություններ անեն. Սերգեյ Ավետիսյանը՝ ավիատոմսերի թանկացման մասին
17/08/2017 17:49
Կիսվել

Ավիաընկերությունները պետք է հետևություններ անեն. Սերգեյ Ավետիսյանը՝ ավիատոմսերի թանկացման մասին

Հայաստանից Ռուսաստան ավիատոմսերի թանկացումը կապված է նախատեսված քանակից ավելի պահանջարկի առկայության հետ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը: «Մենք ամեն օր կապի մեջ ենք ավիաընկերությունների հետ, այսօր էլ որոշ արձագանքների ենք սպասում հավելյալ չվերթների մասով: Պետք  է բոլորս հասկանանք, որ չվերթ ավելացնելու համար տվյալ ավիաընկերությունը պետք է ունենա ազատ օդանավ: Գնային քաղաքականության մասով մենք մշտապես ասել ենք, որ ուղղակիորեն գնային քաղաքականության վրա չենք ազդում, մենք կարող ենք ունենալ անուղղակի ազդեցություն՝ շնորհիվ մրցակցության ավելացման: Պետք է կամ նստատեղերի քանակը, կամ օդանավերի քանակն ավելացնել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ավետիսյանը:

Նրա տեղեկացմամբ, 2017թ. 7 ամսվա կտրվածքով ուղևորահոսքը ավելացել է շուրջ 30 տոկոսով: «Այս տարվա 7 ամսվա կտրվածքով ևս մի շատ հետաքրքիր վիճակագրություն ունենք՝ ներգնա հոսքերն ավելի շատ են, քան արտագնան: Այսինքն՝ մեր երկիր ավելի շատ մարդ է եկել, քան գնացել է: Սա ևս խոսում է  այն մասին, որ չնախատեսված պահանջարկի ավելացում է եղել»,- նկատեց Ավետիսյանը՝ ավելացնելով, որ ավիաընկերությունները տեսնելով այս ամենը, հաջորդ տարվա համար պետք է համապատասխան քայլեր անեն:

Ավիատոմսերը Հայաստանում թանկացել են պահանջված ուղղություններով: Մասնավորապես թանկացել են դեպի Բարսելոնա և իտալական քաղաքներ ուղղություններով ավիատոմսերը՝ 300 եվրոյով: Դեպի Մոսկվա ավիատոմսերը թանկացել են մոտ 120.000 դրամով: Ամենապահանջված ուղղություններից թանկացել են Երևան-Կիև չվերթի տոմսերը:

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58