Այլ Լուրեր

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 99.28+1.83 WTI - 94.18+1.36
COMEX:  GOLD - 4393.90-0.16 SILVER - 66.30+0.17
COMEX:  PLATINUM - 1840.60+0.02
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.43+0.12 EUR/GBP - 1.163+0.07
FOREX:  EUR/USD - 1.163+0.07 GBP/USD - 1.3545+0.08
STOCKS RUS:  RTSI - 828.45+0.04
STOCKS US: DOW JONES - 52786.07-1.18 NASDAQ - 26421.41-0.32
STOCKS US: S&P 500 - 7673.52-0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 65142.78-0.19 TOPIX - 4046.64-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25274.96-0.17 SSEC - 3951.51+0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10811.66-0.10 CAC40 - 8317.98+0.14
STOCKS EUR:  DAX - 26007.63+0.00
09/09/2026  CBA:  USD - 363.58-0.06 GBP - 492.14+0.24
09/09/2026  CBA:  EURO - 422.88+0.62
09/09/2026  CBA:  GOLD - 51423-49 SILVER - 770.5+3.9
Ավտոմեքենայից աղբ նետելու համար տուգանքը կկազմի 24,000 դրամ
24/08/2017 20:25
Կիսվել

Ավտոմեքենայից աղբ նետելու համար տուգանքը կկազմի 24,000 դրամ

Armtimes.com լրատվականը գրում է, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը առաջարկում է փոփոխություններ կատարել «Համայնքային թափոնների կառավարման մասին» ՀՀ օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում: Փոփոխությունների միջոցով սահմանվում են չսահմանված վայրում աղբ թափելու տուգանքների չափերը ֆիզիկական և իրավաբանական անձանց համար։

Փոփոխությունների փաթեթով ներառված ավելի հաճախ հանդիպող դեպքերին ծանոթացեք ստորև.

Շրջակայքում մինչև 2 կգ աղբ թափողը կտուգանվի 16 հազար դրամով: Եթե նույն գործողությունը կատարվել է բնակելի տան պատուհանից կամ շենքից առաջացնում է 20 հազար դրամ տուգանք: Տուգանքի այս տեսակի մեջ, բնականաբար, մտնում է նաև ծխախոտի մնացորդ և այլ առարկաներով շրջակա միջավայրն աղտոտելու դեպքերը:

Եթե փոխադրամիջոցի միջից է նետվել աղբը, ապա տուգանվում է դրա վարորդը, իսկ եթե հանրային տրանսպորտից է աղբ նետվել, ապա աղբ նետողն է տուգանվում: Այս երկու դեպքերում էլ տուգանքի չափը 24 հազարական դրամ է կազմում:

Շրջակայքում մինչև 5 հատ անվադող նետելը (բացառությամբ հեծանիվի դողը), առաջացնում է տուգանք 30 հազար դրամի չափով, 5-ից ավելի անվադող նետելը (բացառությամբ հեծանիվի դողը)` 100 հազար դրամ տուգանք:

Մարտկոցներ, էլեկտրական կուտակիչներ, էլեկտրալամպեր, էլեկտրոնային ապրանքներ, գրաֆիտային էլեկտրոդներ, կտրող և ծակող առարկաներով (ներառյալ ապակե ջարդոն, մեխեր կամ այլ նման առարկաներ), նետելն առաջացնում է տուգանքի նշանակում 20 հազար դրամի չափով:

Մինչև 1 խորանարդ մետր շինարարական կամ այլ իներտ թափոնով աղտոտումն առաջացնում է տուգանքի նշանակում 40 հազար դրամի չափով, իսկ իրավաբանական անձանց դեպքում` 100 հազար դրամի չափով: 1 խորանարդ մետրից ավելի շինարարական կամ այլ իներտ թափոնով աղտոտելն առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված 100 հազար դրամի չափով, իսկ իրավաբանական անձանց դեպքում 200 հազար դրամի չափով:

Տարածքի աղտոտումն ընտանի կամ այլ կենդանիների փոքրաչափ կենսաբանական նյութերով առաջացնում է տուգանքի նշանակում 10 հազար դրամի չափով: Տարածքի աղտոտումը մինչև 1 խորանարդ մետր ծավալի կենսաբանական նյութերով, կոյուղու թափոններով առաջացնում է տուգանք՝ ֆիզիկական անձանց դեպքում 30 հազար դրամ, իսկ իրավաբանական անձանց դեպքում 100 հազար դրամի չափով: Տարածքի աղտոտումը 1 խորանարդ մետր ծավալը գերազանցող կենսաբանական նյութերով, կոյուղու թափոններով առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց դեպքում 100 հազար դրամի չափով, իսկ  իրավաբանական անձանց նկատմամբ 400 հազար դրամի չափով:

Անվտանգ թափոնների /բացառությամբ վերը նշված դեպքերի/ այրում, այդ թվում՝ անվադողերը, ռետինե և այլ էլաստիկ նյութեր բաց երկնքի տակ կամ այրման համար չնախատեսված սարքավորումներում առաջացնում է տուգանքի նշանակում 100 հազար դրամի չափով:

Վարչական իրավախախտումների դեպքում իրավախախտը կրում է նաև թափոններով աղտոտած տարածքը մաքրելու պարտավորությունը: Դրված պարտավորությունը կամովին չկատարվելու դեպքում տարածքի մաքրումը ապահովում է համայնքապետարանը, կամ համայնքապետարանի լիազոր անձը, իսկ մաքրման ծախսերը կրում է իրավախախտը:

Վարչական իրավախախտմների վերաբերյալ արձանագրությունների մի մասը կազմվում են այդ գործողությունների համար լիազորված ոստիկանության լիազոր մարմնի աշխատակիցների կողմից: Մյուս մասը կազմվում է տեղական ինքնակառավարման մարմնի կողմից լիազորված աշխատակիցների կամ այդ մարմինների կողմից լիազորված ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց կողմից: Սա ենթադրում է, որ պետք է ՏԻՄ-երում լինեն աղբի տեսուչներ: Օրինակ՝ Երևան քաղաքն ունենա աղբի իր տեսուչներ, մյուս համայնքներին իրենց տեսուչները, որոնք կարձանագրեն չսահմանված վայրերում աղբ թափելու իրավախախտման դեպքերը:

Օրենսդրական փաթեթում ձևակերպված է համայնքային թափոն հասկացությունը: Համայնքային թափոնը դա կենցաղային թափոն կամ կենցաղային թափոնին իր բնութաբաղադրիչներով և բաղադրությամբ նման այլ թափոնն է: Կառավարությունը պետք է ստեղծի համայնքային թափոնները կառավարող լիազոր մարմին: Լիազոր մարմինը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ կարգավորում և իրականացնում է կենդանական թափոնների կառավարումը: Լիազոր մարմինը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, այլ գերատեսչությունների հետ համատեղ պետք է մշակի և Կառավարության հաստատմանը ներկայացնի սույն հոդվածին համապատասխան իրավական ակտերի նախագծեր, որով կսահմանվի արտադրողների ընդլայնված պարտավորությունները:

Օրենսդրական փաթեթը պետք է կառավարության հավանությանն արժանանա, որից հետո խորհրդարանում դրվի քվեարկության:

09/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.58
-0.06
Եվրո (EUR)
422.88
+0.62
Ռուբլի (RUR)
4.2331
+0.0335
Լարի (GEL)
139.3
+0.03
51423
-49
Արծաթ
770.5
+3.9