Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ucom. Հայաստանում գործարկվել է Facebook սոցիալական ցանցի շտեմարանը՝ Facebook cache
14/09/2017 11:50
Կիսվել

Ucom. Հայաստանում գործարկվել է Facebook սոցիալական ցանցի շտեմարանը՝ Facebook cache

Ucom-ն առաջին ընկերությունն է Հայաստանում, որն իր տվյալների կենտրոնում գործարկվել է Facebook սոցիալական ցանցի շտեմարանը (Facebook cache)` անելով հերթական քայլը Հայաստանում թվային բովանդակության զարգացման և ծառայությունների որակի լավացման ուղղությամբ։

«Ucom ընկերության բաժանորդները, վստահ ենք, վերջին 2 շաբաթվա ընթացքում նկատել են Facebook սոցիալական ռեսուրսի աշխատանքի լուրջ արագացում: Ես ինքս այդ կայքի օգտատերերից եմ և լավ պատկերացնում եմ մեր բաժանորդների սպասումներն առցանց հաղորդակցության հարթակներից: Ucom-ի ռազմավարությունից բխող այս բաժանորդամետ քայլն ակնհայտորեն չի կարող չգոհացնել», – նշում է Ucom ընկերության մարկետինգի և հաղորդակցության տնօրեն Տիգրան Սաֆարյանը:

Շտեմարանը հնարավորություն է տալիս սպասարկելու օգտատերերի կողմից դեպի Facebook-ի ցանց ուղարկվող հարցումները անհամեմատ արագ և անխափան կերպով։ Միևնույն ժամանակ, բեռնաթափելով ընկերության միջազգային կապուղիները, Facebook-ի շտեմարանը հնարավորություն է տալիս լավացնելու նաև մյուս ծառայությունների որակը և մատչելիությունը։ Շտեմարանում պահպանվում է ցանցի օգտատերերի կողմից ամենահաճախ պահանջվող բովանդակությունը, որն անմիջապես է տրամադրվում՝ առանց արտասահմանում գտնվող ռեսուրսի սերվերներից ներբեռնելու անհրաժեշտության։ Սրա շնորհիվ անհամեմատ արագացել է ռեսուրսի աշխատանքը և հուսալիությունը։

«Շտեմարանի տեղադրումը հատկապես Ucom ընկերության տվյալների կենտրոնում պայմանավորված է Ucom ընկերության բաժանորդների կողմից ռեսուրսի մեծ պահանջարկով, ընկերության ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային կապուղիների էֆֆեկտիվությամբ և ճյուղավորված ցանցով», – նշում է Ucom ընկերության տեխնիկական տնօրեն Գևորգ Գևորգյանը:

Հիշեցնենք, որ Ucom-ի տվյալների կենտրոնում գործում են նաև այնպիսի հանրահայտ ընկերությունների շտեմարաններ, ինչպիսիք են Google-ը, Akamai-ն և Cloudflare-ը։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52