Տնտեսական

USD BUY - 365.50+0.00 USD SELL - 368.50+1.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.50+0.50
OIL:  BRENT - 76.11+5.07 WTI - 72.29+4.87
COMEX:  GOLD - 4145.30+0.39 SILVER - 60.93-1.60
COMEX:  PLATINUM - 1646.30+1.06
LME:  ALUMINIUM - 3115.50-2.01 COPPER - 13403.50+0.34
LME:  NICKEL - 16422.00-1.66 TIN - 53064.00+4.97
LME:  LEAD - 1880.00-1.23 ZINC - 3591.00+3.43
FOREX:  USD/JPY - 162.3+0.27 EUR/GBP - 1.1413-0.22
FOREX:  EUR/USD - 1.1413-0.22 GBP/USD - 1.3354-0.28
STOCKS RUS:  RTSI - 906.42+2.25
STOCKS US: DOW JONES - 52925.15-0.25 NASDAQ - 25818.69-1.16
STOCKS US: S&P 500 - 7503.85-0.45
STOCKS JAPAN:  NIKKEI - 66819.05-2.11 TOPIX - 4006.43-1.37
STOCKS CHINA:  HANG SENG - 24199.46+2.99 SSEC - 3970.88-0.49
STOCKS EUR:  FTSE100 - 10665.88+0.13 CAC40 - 8436.24-0.51
STOCKS EUR:  DAX - 25465.25-1.37
08/07/2026  CBA:  USD - 367.29-0.18 GBP - 490.11-1.75
08/07/2026  CBA:  EURO - 419-1.13
08/07/2026  CBA:  GOLD - 49074+151 SILVER - 716.08-17.24
Մեկնարկել է խաղողի մասսայական մթերումների գործընթացը
15/09/2017 17:50
Կիսվել

Մեկնարկել է խաղողի մասսայական մթերումների գործընթացը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն աշխատանքային այցով  այսօր եղել է Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղում, որտեղ մեկնարկել է խաղողի մթերման գործընթացը:

 ՀՀ գյուղատնտեսության նախարարը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և Երևանի կոնյակի գործարանի խորհրդի նախագահ Արա Գրիգորյանի ուղեկցությամբ շրջել է ընկերության մասնաճյուղում, հետևել աշխատանքների ընթացքին:

 «Մի շարք գործարաններ` Պռոշյանի կոնյակի գործարանը, «Արմենիա վայն» ընկերությունն արդեն սկսել են մթերումները վաղահաս խաղողի և գինու արտադրության համար, սակայն մեծածավալ մթերումը սկսվում է այսօր: Երևանի կոնյակի գործարանն այսօր մեկնարկեց գործընթացը, մյուս ընկերությունները նույնպես պատրաստ են մթերումներ իրականացնել: Մեր կանխատեսումներով` եթե բոլոր ընկերություններն իրենց հայտարարած ծավալներով մթերումներ իրականացնել, ապա խնդիրներ ընդհանրապես չեն առաջանա: Այս տարի կմթերվի շուրջ այնքան խաղող, որքան նախորդ տարի` 109-110 000 տոննա»,-լրագրողների հետ զրույցում նշել է նախարար Առաքելյանը:

Որպեսզի փարատվեն բոլոր կասկածները, և հանրությանը հավաստի տվյալներ ներկայացվեն, ՀՀ կառավարության հանձնարարությամբ Գյուղատնտեսության նախարարությունը վերամշակողներից կհավաքագրի մթերված բերքի ծավալներին վերաբերող տվյալները, իսկ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կհամադրի դրանք արտադրված գինենյութի ցուցանիշների հետ:

Ցածր տոկոսադրույքով մատչելի մթերման վարկերի տրամադրումն այս տարի կնպաստի նաև վճարումների կատարման խնդիրների լուծմանը: Նախարարն ընդգծել է, որ հետևելու են, որպեսզի գումարն ուղղվի այն ընկերություններին, որոնք գյուղացուց են մթերումներ իրականացնում,  խաղողի սեփական այգիներ ունեցող վերամշակողների հայտերը մերժվելու են, լինելու է մոնիթորինգ և խիստ վերահսկողություն: 14 ընկերությունների հայտեր  ուսումնասիրման փուլում են: 

Նախարարի խոսքով` մթերման գինը կորոշեն ընկերություններն ու գյուղացիական տնտեսությունները կնքված պայմանագրերի համաձայն:

 Երևանի կոնյակի գործարանի խորհրդի նախագահ Արա Գրիգորյանի խոսքով` վաղվանից մթերումները կսկսեն իրականացվել նաև Արարատի մարզի Այգավանի, իսկ սեպտեմբերի 20-ից` Տավուշի մարզի Բերդի մասնաճյուղում, մթերման գինը 130 դրամ է 1 կգ-ի դիմաց:

«Այս տարի կընդունենք շուրջ 30 հազար տոննա խաղող, ֆինանսական ոչ մի խնդիր չկա, վաղվանից կսկսվեն վճարումները այսօր գնված խաղողի դիմաց»,-նշել է Երևանի կոնյակի գործարանի խորհրդի նախագահը:

 Արա Գրիգորյանը հավելել է, որ մթերումներն իրականացվում են բացառապես պայմանագրային հիմունքներով:

08/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.29
-0.18
Եվրո (EUR)
419
-1.13
Ռուբլի (RUR)
4.7987
-0.0149
Լարի (GEL)
139.46
+0.13
49074
+151
Արծաթ
716.08
-17.24