ՊԵԿ. Ավտոմատացվել է ռադիոէլեկտրոնային սարքերի ներմուծման արտոնագրերի տրամադրման գործընթացը
Պետական եկամուտների կոմիտեի «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում ներդրվել է «Ռադիոհաճախականության սարքավորումների ներմուծման արտոնագրի տրամադրման» համակարգը: Ընթացիկ տարվա հունիսից գործող համակարգն ավտոմատացնում է ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի ներմուծման արտոնագրերի տրամադրման գործընթացը` փոխարինելով թղթային եղանակով դիմումների և կից փաստաթղթերի ներկայացման, ընդունման, մշակման և արտոնագրի տրամադրման գործընթացին: Համակարգի կիրառմամբ մի քանի անգամ արագացվել և դյուրինացվել է հայտերի ներկայացման և համապատասխան արտոնագրերի տրամադրման գործընթացը: