Բիզնես

USD BUY - 387.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 408.00+1.00 EUR SELL - 414.00+3.00
OIL:  BRENT - 71.04-1.57 WTI - 66.95-2.02
COMEX:  GOLD - 2567.40-0.19 SILVER - 30.34-0.75
COMEX:  PLATINUM - 946.00-0.01
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.34-1.36 EUR/GBP - 1.0541-0.03
FOREX:  EUR/USD - 1.0541-0.03 GBP/USD - 1.2617-0.48
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
Վիվասել-ՄՏՍ. Ռալֆ Յիրիկյանի խորհուրդներն ապագա առաջնորդներին
02/10/2017 16:13
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ. Ռալֆ Յիրիկյանի խորհուրդներն ապագա առաջնորդներին

Արձագանքելով «Առաջնորդության դպրոցի» հրավերին՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը «Երազել և իրականացնել» խորագրով բաց դաս անցկացրեց «Դաբլ Թրի Բայ Հիլթոն» հյուրանոցում:

Անդրադառնալով առաջնորդ դառնալու համար անհրաժեշտ որակներին և ունակություններին՝ Ռալֆ Յիրիկյանը նախ և առաջ կարևորեց ինքնաճանաչողությունը: Սեփական հնարավորությունների ու կարողությունների բացահայտումը՝ ինքնազարգացման, անհատականության կայացման կարևոր նախապայմաններ են, որոնք անհրաժեշտ են երազանքներն իբրև ճշգրիտ նպատակներ ձևակերպելու և դրանց իրականացման համար ստեղծագործական լուծումներ գտնելու գործում: «Սեփական բնավորության ու խառնվածքի ուժեղ և թույլ կողմերի հետ անկեղծ առերեսումն է, որ մարդուն դարձնում է մարդ, ու առավել ևս՝ առաջնորդ: Օբյեկտիվ մտածողության զարգացումը, ըստ իս, սկիզբ է առնում այստեղից», – նշել է Ռալֆ Յիրիկյանը:

«Վերհիշելով կյանքի իմ անցած ուղին՝ չեմ կարող չնշել հետևյալը. ոչ այնքան համալսարանում ստացած կրթությունը, որքան հենց կյանքի ու աշխատանքային դժվարությունների հետ բախումն ու ձախողումներն են, որոնք առաջադրում են «ինչու՞ այսպես պատահեց» ու «ինչպե՞ս ելք գտնել» հարցերը, և պարտադրում մտածել: Այսպես է զարգանում վերլուծական միտքը, այսպես ենք մենք ճանաչում մեր հնարավորությունների սահմանները, ճանաչում կյանքի օրինաչափությունները, դառնում ինքնավստահ ու համարձակ», – նշել է Ռալֆ Յիրիկյանը: Նա նաև հորդորեց ներկաներին, որ առաջնորդ դառնալը չդարձնեն ինքնանպատակ: «Դարձեք մասնագետ, անընդհատ աշխատեք ձեր հմտություններն ընդլայնելու ուղղությամբ, և առաջնորդ կդառնաք ինքնաբերաբար: Ձեր ձախողման և հաջողության բանալին բացառապես ձեր ձեռքերում է»:

Դասախոսության ընթացքում Ռալֆ Յիրիկյանը ներկաների ուշադրությունն ուղղեց մեկ այլ կարևոր հանգամանքի վրա՝ աշխատանքի բարոյական կողմի վրա: Որպես հաջողակ գործարար՝ նա խորհուրդ տվեց  կարևորել ոչ միայն այն, թե ինչն է ձևակերպվում իբրև նպատակ, այլև այդ նպատակին հասնելու միջոցները:  Առաջնորդը պետք է ուղղորդի մարդկանց դեպի այնպիսի արժեքի ստեղծումը, որը նպաստելու է հանրային բարիքի ստեղծմանը, ինչը հնարավոր է բացառապես ազնիվ ճանապարհով և միջոցների գործադրմամբ:  Ռալֆ Յիրիկյանը նաև խոսեց լավ առաջնորդի՝ թիմային խաղացող լինելու մասին: «Չի կարող լինել ուժեղ առաջնորդ՝ առանց աջակիցների, առանց թիմի: Թիմային աշխատանքը՝ կորպորատիվ մշակույթի զարգացման կարևոր պայման է», – նշել է Ռալֆ Յիրիկյանը: Ըստ բանախոսի՝ ապագա առաջնորդները պետք է նաև սովորեն գնահատել ժամանակը:

Բաց դասի ընթացքում տեղի ունեցավ անկեղծ զրույց ու մտքերի փախանակում: Ռալֆ Յիրիկյանը պատասխանեց բազմաթիվ հարցերի, որոնք առնչվում էին թե՛ գործարարության ոլորտին ու կորպորատիվ կառավարման մշակույթին, և թե՛ առաջնորդի հատկանիշների վերաբերյալ իր պատկերացումներին: Հանդիպման ավարտին, Ռալֆ Յիրիկյանը ոգևորեց ներկաներին՝ նրանց խորհուրդ տալով զգուշանալ, բայց երբեք չվախենալ սխալներ գործելուց. «Չեն սխալվում նրանք, ովքեր ոչինչ չեն անում: Շատ կարևոր է դուրս գալ առօրեականի կաղապարներից: Վախը նորույթից ու անհայտից մեծ խոչընդոտ է զարգացման ու ինքնազարգացման համար»:

«Առաջնորդության մասին գրվել են հազարավոր աշխատություններ, առաջնորդության տարբեր ուղղությունների բացահայտման ու զարգացման ուղղությամբ աշխատում են գիտական հեղինակավոր ինստիտուտներ: Մարդկությունը տիրապետում է հարուստ տեղեկությունների տարբեր դարաշրջանների առաջնորդների վերաբերյալ: Առաջնորդության հայկական պատմությունը լի է ինքնազոհ ու նվիրյալ առաջնորդներով, ում համար ազգապահպանությունը, հանրային բարիքի ստեղծումը եղել են առաջնային նպատակներ: Վստահ եմ, որ մեր ժամանակներում, գործարար առաջնորդության դեպքում ևս մեր աշխատանքի վերջնանպատակը պետք է լինի այդ նույն արժեքների ստեղծումը», – եզրափակել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: 

Բաց դասի մուտքն ազատ էր, և մասնակիցները հնարավորություն էին ստացել մասնակցել բանախոսությանը՝ նախապես գրանցվելով «Առաջնորդության դպրոցի» կայքէջում:

———–

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Առաջնորդության Դպրոց ( www.leadershipschool.am ) – Արագացող փոփոխությունների համաշխարհային իրականության մեջ Հայաստանին անհրաժեշտ է առաջանցիկ զարգացում, ինչի կարևորագույն պայմաններից մեկը երիտասարդ սերնդի մեջ ուժեղ առաջնորդների բացահայտումն ու զարգացումն է: Առաջնորդության Դպրոցի առաքելությունն է հայկական և միջազգային կայացած գործիչների, տեսաբանների ու կազմակերպությունների համագործակցությամբ աջակցել ապագա հայ առաջնորդների զարգացմանը։

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88