Beeline. նոր Վաճառքի և սպասարկման գրասենյակ Երևանի կենտրոնում
Հոկտեմբերի 5-ից Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Խորենացի 26 հասցեում կսկսի գործել Beeline-ի նոր Վաճառքի և սպասարկման գրասենյակ:
Գրասենյակը բաց է լինելու ամեն օր ժամը 10։00-ից մինչև 19։00 առանց ընդմիջումների՝ տրամադրելով սպասարկում Beeline-ի բոլոր ծառայությունների հետ կապված։
«Մեր գերնպատակն է մշտական զարգացումը, ինչը ենթադրում է թե՛ ծառայությունների տեսակների ու քանակի ավելացում, թե՛ վաճառքի և սպասարկման գրասենյակների ցանցի ընդլայնում։ Յուրաքանչյուր նոր վաճառքի և սպասարկման գրասենյակ ավելի հասանելի է դարձնում մեր պարզ և հարմար ծառայությունները բաժանորդներին։ Դրանց շնորհիվ նրանք կարող են հնարավորինս արագ դիմել մեր մասնագետներին ցանկացած հարցով», – ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Անկասկած, մեր ամեն բաժանորդ իրավունք ունի արագ և որակյալ սպասարկում ստանալու, և հենց այդ պատճառով մենք չենք դադարեցնում նոր սպասարկման գրասենյակներ բացել Երևանում ու այլ մարզերում։ Միայն այս ամսվա ընթացքում սկսում են գործել երկու նոր գրասենյակներ։ Բնականաբար, դրանով մենք չենք սահմանափակվելու և միշտ քայլելու ենք ընդառաջ մեր հաճախորդներին», – նշեց Beeline-ի կոմերցիոն տնօրեն Հայկ Կարապետյանը։
Այսօրվա դրությամբ Հայաստանի տարածքում գործում է 77 սեփական և դիլերական Վաճառքի և սպասարկման գրասենյակ: Beeline-ի Վաճառքի և սպասարկման գրասենյակների հասցեների, ինչպես նաև աշխատանքային ժամերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում:
———–
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «Վեոն» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում: