Ֆինանսական

USD BUY - 365.00-0.50 USD SELL - 367.50+0.50
EUR BUY - 417.00-0.50 EUR SELL - 421.00+1.00
OIL:  BRENT - 75.22-1.88 WTI - 71.41-1.35
COMEX:  GOLD - 4104.10-0.44 SILVER - 59.81-0.27
COMEX:  PLATINUM - 1629.00-0.92
LME:  ALUMINIUM - 3115.50-2.01 COPPER - 13403.50+0.34
LME:  NICKEL - 16422.00-1.66 TIN - 53064.00+4.97
LME:  LEAD - 1880.00-1.23 ZINC - 3591.00+3.43
FOREX:  USD/JPY - 161.64+0.17 EUR/GBP - 1.1409-0.39
FOREX:  EUR/USD - 1.1409-0.39 GBP/USD - 1.3405-0.28
STOCKS RUS:  RTSI - 881.67-2.82
STOCKS US: DOW JONES - 52637.01+0.29 NASDAQ - 26281.61+0.29
STOCKS US: S&P 500 - 7575.39+0.42
STOCKS JAPAN:  NIKKEI - 68557.73+1.20 TOPIX - 4036.08+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24175.12+0.60 SSEC - 3996.16-1.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.29+0.24 CAC40 - 8338.97+0.15
STOCKS EUR:  DAX - 25067.09-0.20
10/07/2026  CBA:  USD - 367.38+0.26 GBP - 493.58+1.97
10/07/2026  CBA:  EURO - 420.03+0.71
10/07/2026  CBA:  GOLD - 48783+789 SILVER - 694.87+5.33
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա․ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի դոլարային պարտատոմսերը ցուցարկվել են բորսայում
24/10/2017 15:57
Կիսվել

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա․ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի դոլարային պարտատոմսերը ցուցարկվել են բորսայում

2017թ.-ի հոկտեմբերի 24-ին «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ի՝ 5 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր անվանական արժեքով արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:

Ընկերության պարտատոմսերի այս թողարկումը ներառում է 50,000 հատ արժեկտրոնային պարտատոմս` 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, արժեկտրոնի 5.5% տոկոսադրույքով և 30 ամիս շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը (ISIN – AMACBAB21ER0) բորսայում կշրջանառվեն ACBAB1 բորսայական հապավմամբ:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում ցուցակված և առևտրին թույլատրված արժեթղթերի մասին լրացուցիչ տեղեկությունները հասանելի են ընկերության պաշտոնական կայքի (www.nasdaqomx.am) «Ֆինանսական գործիքներ» բաժնում:  

———–

Բանկը ստեղծվել է 1996թ. Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: Բանկի ստեղծումն իրականացվել է եռափուլ ծրագրի միջոցով Ֆրանսիական Credit Agricole բանկի Credit Agricole Consultant խորհրդատվական ծառայության, հոլանդական Rabobank և գերմանական DG-Ագրոպրոգրեսս ընկերությունների հետ համատեղ: Բանկը 2009թ.-ի փետրվարի 26-ից հանդիսանում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի անդամ: Ընկերությունը նաև կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ է, ինչպես նաև հանդիսանում էԴեպոզիտար համակարգի հաշվի օպերատոր: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել www.acba.am.

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան իր հաճախորդներին տրամադրում է ամբողջական ավտոմատացված առևտրային համակարգ՝ ապահովելով ՀՀ բոլոր տեսակի արժեթղթերով, ինչպես նաև արտարժույթով և վարկային ռեսուրսներով առևտրի իրականացման հնարավորություն մեկ միասնական օպերատորի միջոցով: Ինտեգրված բիզնես մոդելի շնորհիվ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան շուկայի մասնակիցներին առաջարկում է գործարքային ծառայություների ամբողջական փաթեթ՝ սկսած ֆինանսական գործիքներով գործարքի կնքումից մինչև վերջնահաշվարկի իրականացումը:  ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.nasdaqomx.am:

10/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.38
+0.26
Եվրո (EUR)
420.03
+0.71
Ռուբլի (RUR)
4.7873
-0.0343
Լարի (GEL)
139.47
+0.09
48783
+789
Արծաթ
694.87
+5.33