Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Կարեն Կարապետյան․ «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում առաջընթացը պետք է դառնա յուրաքանչյուր կառույցի աշխատանքի գնահատականներից մեկը
02/11/2017 14:08
Կիսվել

Կարեն Կարապետյան․ «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում առաջընթացը պետք է դառնա յուրաքանչյուր կառույցի աշխատանքի գնահատականներից մեկը

Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ Համաշխարհային բանկի հրապարակած «Գործարարությամբ զբաղվելը» 2018 թվականի զեկույցին՝ նշելով՝ այն ցույց է տալիս, որ գնահատման ժամանակահատվածում արձանագրվել է 9 կետով նահանջ: Ըստ վարչապետի, թեև զեկույցում դասակարգման հիմք հանդիսացող ինդեքսում Հայաստանն արձանագրել է 0,59 կետով փաստացի աճ՝ երկրների խիստ մրցակցության պայմաններում դա բավարար չի եղել ոչ միայն առաջ գնալու, այլև նույն տեղում մնալու համար։

«Միևնույն ժամանակ մենք պետք է ֆիքսենք, որ միայն կարևոր ռեյտինգներում մեր երկրի համար արձանագրված առաջընթացի պայմաններում, մասնավորապես Համաշխարհային տնտեսական ֆորումի մրցակցության զեկույցում 79-րդից 73-րդ տեղ բարձրանալը, տնտեսական ազատության ինդեքսով 54-րդ տեղից բարձրացել ենք 33-րդ հորիզոնականը, բայց դա նշանակում է, որ այսուհետ գնահատվող ցուցանիշներից յուրաքանչյուրի գծով անհրաժեշտ առաջընթացը պետք է դառնա յուրաքանչյուր պատասխանատու կառույցի աշխատանքի հիմնական գնահատականներից մեկը։ Միաժամանակ պետք է նշել, որ նախկինում տրված մի շարք հանձնարարականները ուղղված են հենց այն ոլորտներում, որտեղ արձանագրվել է անկում՝դատական և իրավական ապահովման ոլորտները, թույլտվությունների տրամադրման վարչարարությանը և այլն, որոնց հիման վրա մշակված օրենքի նախագծերի հիմնական հատվածն արդեն իսկ ներկայացվել է Ազգային ժողով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարեն Կարապետյանը: Ի լրումն նախորդ նիստում տրված՝ ծրագրային բարեփոխումների համար տեսանելի արդյունքների մոնիտորինգի համակարգի գործարկման վերաբերյալ հանձնարարականի, վարչապետը հանձնարարեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին կառավարության աշխատակազմ ներկայացնել այս ուղղությամբ բարեփոխումների իրականացման ընթացքը կազմակերպելու և համակարգելու, ինչպես նաև՝ դրանց իրականացման ընթացքի մշտադիտարկման վերաբերյալ հստակ առաջարկություններ, նույն ժամկետում ներկայացնել առաջարկություն՝ Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու և այն համակարգող պատասխանատու Նախարարի տեղակալ նշանակելու վերաբերյալ․ Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարվեց և Երևանի քաղաքապետին առաջարկվեց ներկայացնել առաջարկություն՝ Միջգերատեսչական աշխատանքային խմբում համապատասխան ղեկավարի տեղակալի մասնակցության և նրա անձնական պատասխանատվության ապահովման վերաբերյալ, իսկ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի տնօրենին հանձնարարվեց ձևավորել անհրաժեշտ փորձագիտական խումբ՝ գնահատվող ցուցանիշներից յուրաքանչյուրի գծով պատասխանատու կառույցներին անհրաժեշտ մեթոդական օգնություն ցուցաբերելու նպատակով։

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25