Beeline. անսահմանափակ անվճար զանգեր դեպի Ռուսաստանի Beeline բջջային ցանց
Հայաստանում Beeline-ի «Սմարթ» սակագնային փաթեթներից, Neomax և Quatro ծառայությունների փաթեթներից օգտվող բաժանորդները կարող են անսահմանափակ անվճար զանգեր կատարել դեպի Ռուսաստանի Beeline բջջային ցանց։
«Սմարթ 3500», «Սմարթ 5500» և «Սմարթ 7500» կանխավճարային և հետվճարային սակագնային փաթեթներում, կանխավճարային «Սմարթ 1500 մարզային» սակագնային փաթեթում, ինչպես նաև Neomax և Quatro ծառայությունների փաթեթներում ներառված 10 000 ներցանցային անվճար րոպեներն բաժանորդները կարող են օգտագործել դեպի ռուսաստանյան Beeline-ի բջջային ցանց զանգեր կատարելու համար։
Բոլոր նշված փաթեթների ամսավճարները մնում են անփոփոխ։ Ռուսաստանյան Beeline-ին անվճար զանգահարելու համար պետք է հեռախոսահամարից առաջ հավաքել *88*։
«Բաժանորդների հարմարավետության ապահովումը մեր գլխավոր նպատակներից է։ Դեպի Ռուսաստան զանգերը շատ պահանջված են նրանց կողմից, և մեր կարծիքով ճիշտ է, որպեսզի Beeline-ի հաճախորդները տարբեր երկրներում վայելեն խոշոր միջազգային խմբի ծառայություններից օգտվելու առավելությունները», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Այս փոփոխությունը գործելու է մինչև 2018 թ․ մարտի 31-ը ներառյալ։
Լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել www.beeline.am կայքում, կապվելով օպերատորների հետ Facebook-ում Beeline Armenia պաշտոնական էջի միջոցով կամ 0611 անվճար հեռախոսահամարով:
———–
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «Վեոն» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 235 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում: