Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Կարեն Կարապետյան. նպատակ ենք դրել բարձրացնել գյուղատնտեսության արդյունավետությունը
08/11/2017 13:08
Կիսվել

Կարեն Կարապետյան. նպատակ ենք դրել բարձրացնել գյուղատնտեսության արդյունավետությունը

Վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա է գտնվել «Հայագրոֆորում» համաժողովի բացմանը: Ողջունելով ներկաներին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ գյուղատնտեսությունը մեր տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է, որն ապահովում է գյուղական բնակավայրերում զբաղվածությունը, նպաստում գյուղական բնակչության եկամուտների ձևավորմանն ու կենսամակարդակի բարձրացմանը, արտահանման աճին, մակրո¬տնտեսական կայունությանը: «Մենք նպատակ ենք դրել բարձրացնել գյուղատնտեսության արդյունավետությունը Հայաստանում և ունենք դրա համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները՝ արդիական տեխնոլո-գիաների ներդրման, բարձրարժեք գյուղատնտեսության զարգացման, ներմուծման փոխարինման, արտահանման ծավալների ու աշխարհագրության ընդլայնման և գյուղատնտեսությունում տնտեսավարողների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծման միջոցով: Հատուկ ուշադրության կենտրոնում է պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը: Օբյեկտիվորեն գնահատելով այսօրվա մեր իրավիճակը՝ պետք է փաստենք, որ գյուղատնտեսության զարգացման ճանապարհին ունենք նաև բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծենք՝ ոռոգման ջրի կայուն մատակարարումը, զոնինգը, չմշակվող հողերը, արտադրողականության և արդյունավետության պակասը և այլն: Խնդիրների լուծումը յուրաքանչյուրիցս պահանջում է հետևողական աշխատանք»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ կառավարության այսօրվա ջանքերն ուղղված են ոլորտում ստեղծելու ամուր նախադրյալներ և նոր հնարավորություններ՝ մրցունակ, շահութաբեր, կայուն զարգացող և ինդուստրիալ գյուղատնտեսության զարգացման համար:

Վարչապետի խոսքով, սրան ուղղված՝ արդեն իսկ հստակեցվել են գյուղատնտեսության ոլորտում աջակցության ծրագրերը՝ միտված ինտենսիվ գյուղատնտեսության զարգացմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, ոլորտի արդյունավետության բարձրացմանը: Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության, հակակարկտային ցանցերի ներդրման, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվում են մատչելի՝ 2 տոկոսանոց վարկեր՝ պետական սուբսիդավորմամբ և ճկուն մարման ժամկետներով, մթերումների համար ապահովվել են 3 տոկոսանոց վարկեր՝ պետական սուբսիդավորմամբ և բազմաթիվ այլ, այդ թվում նաև՝ կրթական ծրագրեր: «Մեր գործողությունները կլինեն շարունակական և ոլորտի պահանջներին համահունչ: Միասին պարբերաբար կքննարկենք թե խնդիրները, և թե զարգացման ուղիները: Սա է այսօրվա տրամաբանությունը՝ պետությունը և մասնավորը պետք է միասին քրտնաջան աշխատեն՝ զարգացնելու բոլորիս համար այս կարևորագույն ոլորտը: Ցանկանում եմ համոզմունք հայտնել, որ մենք հետևողականորեն, տարեց-տարի ունենալու ենք այլ գյուղատնտեսություն: Ես համոզված եմ, որ այս ոլորտում ունենք մեծ ներուժ, պարզապես այստեղ պետք է անենք որոշակի փոփոխություններ, մի փոքր վերանայենք մեր ստանդարտ մեթոդները: Մենք շուկաների խնդիր չունենք, եթե արտադրում ենք ճիշտ որակի ապրանք»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը նշել է, որ մարզային այցերի ընթացքում պարբերաբար տեսնում է նոր ինտենսիվ այգիներ, ներդրված կաթիլային համակարգեր: «Գյուղատնտեսական բիզնեսը շահութաբեր է, 3,5-4 տարվա ընթացքում ունի հետվերադարձի տրամաբանություն: Առկա է ստարտային կապիտալի խնդիր և տրամադրվող վարկերն ուղղված են հենց դրան: Այս բիզնեսի համար վարկերի տոկոսը կրիտիկական չէ, մենք պարզապես ցանկանում ենք մեր ծրագրերով նշել գյուղատնտեսության կոնկրետ ուղղություններ, որպեսզի լինեն հաջող օրինակներ և դրանք վարակի նման տարածվեն»,- եզրափակել է վարչապետը: Նա վստահեցրել է, որ կառավարությունը բաց է բոլոր նախաձեռնությունների քննարկման համար ու պետությունն ինտենսիվ և առարկայական կանգնելու է գյուղատնտեսի, ֆերմերի, գյուղի բնակչի կողքին, որպեսզի վերջինս հասնի այն տրամաբանական կետին, որը պետությունն իր առջև սահմանել է:

Գյուղատնտեսության աշխատողի օպվա կապակցությամբ, ինչպես նաև գյուղատնտեսության բնագավառում ունեցած հաջողությունների համար Կարեն Կարապետյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրել «Գնթունիք» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Կարեն Եղիազարյանին, «Գոլդեն Գրեյպ Արմաս» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Վիկտորիա Ասլանյանին, «Վա և Վ ագրոկենտրոն» ՍՊԸ-ի տնօրեն Մամիկոն Ղազարյանին, «Բոզոյան» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Ջոն Պողոսյանին և Արմավիրի մարզի Քարակերտ համայնքի ֆերմեր Գնունի Անտոնյանին: Մի խումբ ֆերմերներ խրախուսվել են նաև ՀՀ վարչապետի շնորհակալագրով։

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02