Ֆինանսական

USD BUY - 365.00+0.00 USD SELL - 367.50+0.00
EUR BUY - 417.00+0.00 EUR SELL - 422.00+1.00
OIL:  BRENT - 75.22-1.88 WTI - 71.41-1.35
COMEX:  GOLD - 4104.10-0.44 SILVER - 59.81-0.27
COMEX:  PLATINUM - 1629.00-0.92
LME:  ALUMINIUM - 3139.50+0.77 COPPER - 13484.50+0.60
LME:  NICKEL - 16741.00+1.94 TIN - 53125.00+0.11
LME:  LEAD - 1896.50+0.88 ZINC - 3616.00+0.70
FOREX:  USD/JPY - 161.64+0.17 EUR/GBP - 1.1409-0.39
FOREX:  EUR/USD - 1.1409-0.39 GBP/USD - 1.3405-0.28
STOCKS RUS:  RTSI - 881.67-2.82
STOCKS US: DOW JONES - 52637.01+0.29 NASDAQ - 26281.61+0.29
STOCKS US: S&P 500 - 7575.39+0.42
STOCKS JAPAN:  NIKKEI - 68557.73+1.20 TOPIX - 4036.08+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24175.12+0.60 SSEC - 3996.16-1.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.29+0.24 CAC40 - 8338.97+0.15
STOCKS EUR:  DAX - 25067.09-0.20
10/07/2026  CBA:  USD - 367.38+0.26 GBP - 493.58+1.97
10/07/2026  CBA:  EURO - 420.03+0.71
10/07/2026  CBA:  GOLD - 48783+789 SILVER - 694.87+5.33
ՊԵԿ. փոխվել է գործընթացի կառավարման տարածքային մոդելը
08/11/2017 18:02
Կիսվել

ՊԵԿ. փոխվել է գործընթացի կառավարման տարածքային մոդելը

Հարկ վճարողների սպասարկում՝ նոր սկզբունքով

Պետական եկամուտների կոմիտեում իրականացված կառուցվածքային փոփոխությունների արդյունքում տարածքային հարկային տեսչությունների սպասարկման սրահների աշխատանքի կազմակերպումը կառավարման տարածքային մոդելից փոխվել է գործառութայինի: Այսուհետ տնտեսվարողներին մատուցվող ծառայությունները համակարգում է հարկ վճարողների սպասարկման վարչությունը: «Սպասարկումը հասցեականացվել է և տարանջատվել հսկողական գործառույթից, որի նպատակը հարկ վճարողների սպասարկման արդյունավետ կառավարման ապահովումն է, կոռուպցիոն ռիսկերի և հովանավորչության նվազեցումը»,-տեղեկացրել է ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության պետ Հովիկ Հովհաննիսյանը: Նա վստահեցրել է, որ սպասարկման սրահներ այցելած հարկ վճարողներն իրենց հարցի ամբողջական պատասխանը մեկ այցելության ընթացքում ստանում են «մեկ պատուհան» սկզբունքով. «Եթե հարկ վճարողի դիմումի բովանդակությունն առնչվում է կոմիտեի տարբեր ստորաբաժանումներին, այդ բաժիններին առանձին-առանձին դիմելու անհրաժեշտություն չկա: Ներքին համակարգի միջոցով հարցումներ կատարելով և հավաքագրելով ամբողջական պատասխան՝ այն հարկ վճարողին ենք տրամադրում սպասարկող միևնույն սրահում՝ ձերբազատելով լրացուցիչ քաշքշուկներից ու ժամանակի կորստից»: Սրահներում ներդրված հերթերի կառավարման համակարգի շնորհիվ հարկ վճարողների սպասարկումը քաղաքակիրթ եղանակով է կատարվում՝ առանց կուտակումների: Ի դեպ, սրահում տեղադրված սարքերի միջոցով այցելուները կարող են գնահատել իրենց սպասարկած աշխատակցի աշխատանքը:

Հարկ վճարողների սպասարկման վարչությունը բաղկացած է 21 բաժնից, որից 20-ն իրականացնում են շուրջ 225 000 հարկ վճարողների սպասարկման գործառույթ, իսկ 21-րդ բաժինը՝ ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների պատվիրման, ստացման, պահպանման, տրամադրման ու ոչնչացման գործառույթ: «Դրոշմապիտակներն ու դրոշմանիշերն ստանալու համար հեռավոր շրջաններից Երևան գալու անհրաժեշտություն չկա: Հայտերի ընդունումը և հաստատումը կատարվում են էլեկտրոնային համակարգով 3 օրվա ընթացքում, և հարկ վճարողին մնում է միայն ստանալ դրանք ընկերության գրանցված տարածքում գործող սպասարկման սրահից»,-նշել է Հովիկ Հովհաննիսյանը: Վարչությունը ՀՀ ռեզիդենտի կարգավիճակը հաստատող և ոչ ռեզիդենտի վճարած հարկերի մասին տեղեկանք է տրամադրում և համագործակցում պետական կառավարման, իրավապահ, դատական ու տեղական ինքնակառավարման մարմինների, ՊԵԿ ստորաբաժանումների հետ:

10/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.38
+0.26
Եվրո (EUR)
420.03
+0.71
Ռուբլի (RUR)
4.7873
-0.0343
Լարի (GEL)
139.47
+0.09
48783
+789
Արծաթ
694.87
+5.33