Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
ՀԷՑ-ում ներդրվելու է 248.2 միլիարդ դրամ, որից 6.2 միլիարդը` 2018-ին
13/11/2017 23:00
Կիսվել

ՀԷՑ-ում ներդրվելու է 248.2 միլիարդ դրամ, որից 6.2 միլիարդը` 2018-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության առաջիկա տասը տարվա ներդրումային ծրագրով ֆինանսական միջոցների 30 տոկոսը կուղղվի լարման ցանցերում սարքավորումների արդիականացմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Տաշիր» խմբի ներդրումային ծրագրի շնորհանդեսի ժամանակ տեղեկացրեց ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 2018- 2027 թթ. ներդրումային ծրագիրը կազմում է 248 միլիարդ 224,9 միլիոն դրամ (առանց ավելացված արժեքի հարկի), որից 6 միլիարդ 276,1 միլիոն դրամը՝ 2018 թվականին:

«Ընկերության ֆինանսական հաջողությունները հիմնականում պայմանավորված են կազմակերպչական միջոցառումներով: Տեխնիկական առումով ընկերությունը վերազինման, սարքավորումների, օդային ու մալուխային գծերի փոխարինման կարիք ունի: Երբեմն բաժանորդներից լսում ենք արդարացի բողոքներ էլեկտրամատակարարման հետ կապված: Ներդրումային ծրագրի հիմնական նպատակն է բաշխման գործառույթի բարելավումը»,-ասաց նա:

Նախատեսվող ներդրումների 27 տոկոսը կուղղվի էլեկտրահաղորդման գծերի փոխարինմանը, էլեկտրաէներգիայի ավտոմատացված հաշվառման համակարգի ներդրման համար կպահանջվի ընդհանուր ներդրումների 23 տոկոսը, որի շրջանակում բոլոր բնակիչները միացված կլինեն այդ համակարգին: Ցանցի ընդլայնման վրա կծախսվի միջոցների 13 տոկոսը: «Ամբողջ ծրագիրը երեք հիմնական փուլերի է բաժանված: Առաջին փուլով, որը կտևի մինչև 2020 թվականը, նախատեսված է իրականացնել ծրագրի 42 տոկոսը»,-նշեց Կարեն Հարությունյանը:

ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի տեղեկացմամբ` ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում` էլեկտրաէներգիայի կորուստները կնվազեն առնվազն 4.6 տոկոսային կետով: «Ընթացիկ նյութական ու նորոգման ծախսերը կնվազեն շուրջ 50 տոկոսով: Մենք կունենանք հոսանքազրկումների տևողության և հաճախականության կտրուկ նվազում, կբացառվեն լարման շեղումների դեպքերը»,-ասաց Հարությունյանը:

Երկու օրից` նոյեմբերի 15-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում քննարկման կդրվի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ 2018-2027 թթ. ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին հարցը:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91