Տարածաշրջան

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
«ԵՎՐՈՍԵՏ» ("ЕВРОСЕТЬ")  ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՔՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ
26/05/2009 12:52
Կիսվել

«ԵՎՐՈՍԵՏ» ("ЕВРОСЕТЬ") ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՔՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ

Բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող ռուսական խոշորագույն «Եվրոսետ» ("Евросеть") ընկերությունը մտադիր է դադարեցնել իր գործունեությունը Հայաստանում և Մոլդովայում: Այս մասին «Կոմերսանտ» ("Коммерсант") թերթին հայտնել է ընկերության վարչության նախագահ Ալեքսանդր Մալիսը (Александр Малис): Նա նշել է, որ ընկերությունը նախատեսում է ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում փակել Հայաստանում գործող իր 12 առևտրային սրահները և Մոլդովայում գործող 32 վաճառքի կետերը: Ալեքսանդր Մալիսի կարծիքով այս շուկաներ դուրս գալը կարելի է համարել նախկին բաժնետերերի ռազմավարական սխալ որոշում: Ընկերության արժեքային գնահատումը աճում է ոչ թե գործունեության տարածքային ընդլայման արդյունքում, այլ այն ուղղակիորեն կապված է հասույթի մակարդակից: «Եվրոսետ» ընկերությունը չի հրապարակում Հայաստանում և Մոլդովայում ծավալած իր գործունեության արդյունքում ստացված հասույթի մակարդակը, սակայն նշել է, որ այդ ցուցանիշը չի գերազանցում համախառն հասույթի 1%-ը, իսկ ընկերության մասնաբաժինն այդ շուկաներում տատանվում է 10-20% սահմաններում:

Նշենք, որ «Եվրոսետ»  ընկերությունն առաջին էր բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող ռուսական ընկերություններից, որ մուտք գործեց նախկին խորհրդային երկրների շուկաներ: 2004թ. վերջում ընկերությունը իր առաջին առևտրային սրահները բացեց Ուկրաինայում, որոնց թիվն այժմ կազմում է 350, և Ղազախստանում, որտեղ գործում է 151 սրահ: 2005թ. ընկերությունը մուտք գործեց նաև Բելառուսիա, իսկ 2006թ.-ին` Ուզբեկստան, Մոլդովա, Լատվիա, Լիտվիա, Էստոնիա, Հայաստան, Վրաստան և Ադրբեջան: Ադրբեջանում ընկերությունը դադարեցրեց իր գործունեությունը արդեն մի քանի ամիս հետո: 2008թ. գարնանը ընկերությունն դադարեցրեց իր գործունեությունը նաև Ուզբեկստանում, իսկ նույն տարվա ամռանը վաճառեց իր դուստր ընկերությունները Լատվիայում, Լիտվիայում և Էստոնիայում:  J`son & Partners Consulting գործակալության վերլուծաբան Սերգեյ Սավինի (Сергей Савин) կարծիքով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ընկերության հիմնական խնդիրն է իր գործունեության կառուցվածքային օպտիմալացումը, և այս տեսակետից կարևոր և ճիշտ քայլ է Հայսատանում և Մոլդովայում ընկերության գործունեության դադարեցումը: Նա նշել է, որ այս քայլն ընկերության հասույթի վրա էական ազդեցություն չի թողնի, իսկ ծախսերի կրճատման տեսանկյունից դրական ազդեցություն կունենա:  

Հիշեցնենք, որ անցյալ տարի ընկերության 50,1% բաժնետոմսերի սեփականատեր է դարձել ձեռնարկատեր Ալեքսանդր Մամուտը, իսկ մնացյալ 49,9%-ը պատկանում է «Վիմպելկոմ» (ապրանքային նշանը Beeline) ընկերությանը: «Եվրոսետ» ընկերության շրջանառության ընդհանուր ծավալը 2008թ. կազմել է 5,7 մլրդ դոլար: Անկախ փորձագետ Վլադիմիր Բոգդանովի (Владимира Богданова) գնահատմամբ 2008թ. ընթացքում վաճառված հեռախոսների ընդհանուր ծավալի 71%-ը վաճառվել է ռուսաստանյան շուկայում, 15,7%-ը` Ուկրաինայում, 5,1%-ը` Ղազախստանում, 3,3%-ը` Բելառուսիայում, իսկ մնացյալ 4,9%-ը` մյուս երկրներում: Նշենք, որ Վլադիմիր Բոգդանովը ընկերության նախկին փոխնախագահն է:

 

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69