Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Վարդան Արամյան. սոցիալական խնդիրների լուծման ամենաճիշտ ճանապարհը կայուն տնտեսական աճի ապահովումն է
16/11/2017 17:14
Կիսվել

Վարդան Արամյան. սոցիալական խնդիրների լուծման ամենաճիշտ ճանապարհը կայուն տնտեսական աճի ապահովումն է

Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Արամյանը չի հերքում, որ Հայաստանում առկա են սոցիալական լուրջ խնդիրներ՝ շեշտելով, որ դրանց լուծումը կառավարության ուշադրության կենտրոնում է: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նախարարն ընդգծեց, որ սոցիալական խնդիրները լուծելու հարցում Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունը տարբեր մոտեցումներ ունեն: «Մեր մոտեցումը կայանում է նրանում, որ դրա համար մենք պետք է նախ կարողանանք տնտեսական կայուն աճ ապահովել: Եթե չենք կարողանում դա անել, խնդիրներ ենք ունենում: Մենք չենք կարողանա հետագայում հետևողական կերպով լուծում տալ առկա սոցիալական խնդիրներին: Մենք չենք կարող հիմա մեր բնակչությանը խոստանալ, որ նվազագույն աշխատավարձը, թոշակները բարձրացրում ենք, բայց հետագայում, չունենալով տնտեսական աճ, հայտարարենք, որ մենք չենք կարողանում վճարել մարդկանց աշխատավարձերն ու թոշակները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Արամյանը:

Նա ընդգծեց, որ խստորեն դատապարտում է մոտեցումը, որ կառավարությունը սոցիալական բնույթի խնդիրների լուծումը իրականացնի ի հաշվի պետության պարտքի: «Հունաստանը գնացել է նման քայլի, իսկ դրանից հետո ստիպված է եղել գնալ կոշտ քայլերի, մի քանի անգամ նվազեցրել է թոշակները: Դա, իհարկե, հանգեցրել է շատ վատ հետևանքների Հունաստանի համար: Մենք կարծում ենք, որ սա շատ անազնիվ քայլ կլինի մեր բնակիչների նկատմամբ»,- ասաց նախարարը:

Արամյանն ասաց, որ կառավարությունը կարող է մի որոշ ժամանակ ինքը դրամական աջակցություն ցույց տալ բնակչությանը, սակայն կառավարության հնարավորությունները սահմանափակ են, իսկ մարդկանց կարիքներն անընդհատ աճում են: «Հետևաբար, ճիշտ քաղաքականությունն այն կլինի, որ մենք մարդկանց սովորեցնենք եկամուտ կուտակելու ճանապարհը: Ես կարծում եմ, որ այն ուղղությունը, որը մենք որդեգրել ենք, ճիշտ է: Մենք չպետք է մեր բնակչությանը սովորեցնենք, որ իրենք սոցիալապես անապահով են, վատ վիճակում են: Դա նրանց վրա հոգեբանորեն էլ է ազդեցություն է ունենում: Եթե մենք կարողանանք հասնել նրան, որ այն անձինք, ովքեր ունակ են եկամուտներ ստանալ, իրականացնեն իրենց այդ հնարավորությունը, դա կլինի քայլ առաջ: Մեզ մոտ սոցիալապես անապահով են հիմնականում գյուղերի բնակիչները, դրա համար մենք 60 տոկոսով ավելացրել ենք գյուղատնտեսության ոլորտի հատկացումները»,- ընդգծեց նախարարը:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02