Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Հայաստանում Ամերիկայի Առևտրի Պալատը հրավիրել է տարեկան ընդհանուր ժողով
22/11/2017 18:12
Կիսվել

Հայաստանում Ամերիկայի Առևտրի Պալատը հրավիրել է տարեկան ընդհանուր ժողով

Ս.թ-ի նոյեմբերի 17-ին Հայաստանում Ամերիկայի Առևտրի Պալատը (ՀԱԱՊ) «Օպերա Սյութ» հյուրանոցում հրավիրեց իր տարեկան ընդհանուր ժողովը: Ժողովը գլխավորեց ՀԱԱՊ-ի նախագահ՝ Արա Հովսեփյանը: Քննարկման օրակարգում էր տարվա ձեռքբերումները, կազմակերպության զարգացման հեռանկարները և ֆինանսական հաշվետվությունները:

Նախքան քվեարկությունը` ՀԱԱՊ-ի տնօրենների խորհրդի համար առաջադրված թեկնածուները հակիրճ ներկայացրին ՀԱԱՊ-ի նպատակներին աջակցելու իրենց հետագա քայլերը: Ընդհանուր ժողովը ՀԱԱՊ-ի նախագահ վերընտրեց Արա Հովսեփյանին՝ «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենին: Էլինա Մարկարյանը («Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության հանրային գործերի և հաղորդակցության տնօրեն) և Ահարոն Լևոնյանը («ԷՍ-ԱՅ Հոլդինգ» ընկերության գլխավոր ֆինանսական տնօրեն) ընտրվեցին ՀԱԱՊ-ի 1-ին և 2-րդ փոխնախագահների պաշտոններում:

Ընդհանուր ժողովը ընտրեց նաև խորհրդի նոր տնօրենների կազմը. Հայկ Ալոյան («Լիդիան Արմենիա» ՓԲԸ), Իրինա Դումանյան («Մենթոր Գրաֆիկս Սիմենս Բիզնես» ՓԲԸ), Փոլ Էդգար («Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ), Կարեն Գարասեֆերյան («Ջեյ Թի Այ Արմենիա» ՓԲԸ), Տիգրան Գասպարյան («Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ), Աշոտ Ղազարյան (Հայաստանի Ամերիկյան Համալսարան), Գագիկ Գյուլբուդաղյան («Գրանթ Թորնթոն» ՓԲԸ), Արթուր Հովհաննիսյան («Սիներջի Ինթերնեշնըլ Սիսթըմզ» ընկերություն), և Դավիթ Սարգսյան («Ամերիա» ՓԲԸ):

2018 թ-ին ՀԱԱՊ-ը կշարունակի իր գործունեությունը ծավալել մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության, Հայաստանում լավագույն միջազգային փորձի ներդրման, հատկապես՝ ՀԱԱՊ-ի կողմից ստեղծած «Պատասխանատու Գործարարություն» նախագծի շրջանակներում կորպորատիվ սոցալիական պատասխանատվության աշխատանքների ուղղությամբ: ՀԱԱՊ-ը նաև կսկսի իրականացնել վստահելի և անկողմնակալ արբիտրաժային դատարանի հիմնադրման գործընթացը: 2018 թ-ի կարևոր նպատակներից է նաև ընդլայնել համագործակցությունը Եվրոպական և տարածաշրջանային Ամերիկայի առևտրի պալատների հետ:

ՀԱԱՊ-ը անկախ բիզնես ասոցիացիա է, որը Հայաստանում գործում է 2000 թ-ից և ներկայացնում է տնտեսության գրեթե բոլոր ոլորտների 121 անդամ կազմակերպությունների շահերը: Այն նպատակ է հետապնդում ամրապնդել հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունները և բարելավել բիզնես մթնոլորտը և ներդրումային միջավայրը Հայաստանում: ՀԱԱՊ-ը հանդիսանում է ԱՄՆ-ի առևտրի պալատի և Ամերիկայի առևտրի պալատների Եվրոպական խորհրդի անդամ:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02