Այլ Լուրեր

USD BUY - 389.00+0.00 USD SELL - 391.50+0.50
EUR BUY - 406.00-2.00 EUR SELL - 409.00-2.00
OIL:  BRENT - 75.17+1.02 WTI - 71.18+1.22
COMEX:  GOLD - 2718.20+1.10 SILVER - 31.41+1.36
COMEX:  PLATINUM - 971.00+0.03
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.74+0.27 EUR/GBP - 1.0417-0.53
FOREX:  EUR/USD - 1.0417-0.53 GBP/USD - 1.2531-0.40
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44296.51+0.97 NASDAQ - 19003.65+0.16
STOCKS US: S&P 500 - 5969.34+0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8262.08+1.38 CAC40 - 7255.01+0.58
STOCKS EUR:  DAX - 19322.59+0.92
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Beeline. Ամփոփվեց «Երեխաների առցանց անվտանգություն» ծրագիրը
08/12/2017 13:38
Կիսվել

Beeline. Ամփոփվեց «Երեխաների առցանց անվտանգություն» ծրագիրը

Դեկտեմբերի 8-ին Beeline-ը և Վորլդ Վիժն Հայաստանն ամփոփեցին «Երեխաների առցանց անվտանգություն» ծրագիրը:

Մոտ մեկ տարի տևած ծրագրի շրջանակներում կազմակերպվել է 30 դասընթաց Երևանի, Թալինի և Կապանի 600 դպրոցականի համար: Կազմակերպված դասընթացների ընթացքում երեխաներն ու նրանց ծնողները/խնամակալները ձեռք բերեցին ինտերնետից անվտանգ օգտվելու վերաբերյալ կարևոր գիտելիքներ և հմտություններ:

«Այսօր առցանց անվտանգության խնդիրն իսկապես հրատապ է ամբողջ աշխարհում: Ուրախ եմ, որ դասընթացին մասնակցած երեխաներն ու նրանց հարազատներն արդեն լավագույնս տիրապետում են համացանցից ճիշտ օգտվելու կանոններին և կարող են խուսափել վտանգներից: Վորլդ Վիժն Հայաստանը կարևորում է Beeline-ի հետ ունեցած այս համագործակցությունը, որը թույլ է տալիս այդքան կարևոր գիտեքլիներ փոխանցել համայնքներում ապրող մեր երեխաներին»,- ասում է Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանը:

Beeline. Ամփոփվեց «Երեխաների առցանց անվտանգություն» ծրագիրը

«Մեզ համար ուրախալի է գիտակցել, որ Հայաստանում մարդիկ, հատկապես երիտասարդները, սովորում են օգտվել համացանցից, դրա օգնությամբ լուծել իրենց ամենօրյա խնդիրները և այդ ամենն անել ապահով կերպով։ Լինելով ինտերնետի մատակարար, մենք շահագրգռված ենք, որ ապահովված լինի մարդկանց անվտանգությունը համացանցում, իսկ դա անելու լավագույն միջոցն ուսուցումն է», – նշեց Հայաստանում  Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։     

Ամփոփիչ միջոցառման ընթացքում նաև տեղի ունեցավ «Անվտանգ համացանց» խորագրով պաստառների ցուցահանդես, որտեղ ցուցադրվեցին դասընթացներին մասնակցած Երևանի և Թալինի դպրոցների աշակերտների աշխատանքները: Միջոցառման վերջում կազմակերպվեց «Անվտանգ համացանց» խորագրով վիկտորինա` դասընթացներին մասնակցած աշակերտների, ուսուցիչների, ինչպես նաև ծնողների մասնակցությամբ:

———–

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 235 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

Վորլդ Վիժնը քրիստոնեական, երեխայակենտրոն և համայնքահեն կազմակերպություն է, որն աշխատում է երեխաների, ընտանիքների ու համայնքների հետ` հանուն աղքատության և անարդարության հաղթահարման։  Կազմակերպության գործունեությունն իրականացվում է մի քանի ուղղություններով` երեխաների առողջություն և զարգացում, նրանց իրավունքների պաշտպանություն, երիտասարդների հզորացում ու տնտեսական զարգացում: Այսօր կազմակերպությունը գործում է Հայաստանի 6 մարզերում և մայրաքաղաք Երևանում` ծառայություններ մատուցելով 250-ից ավելի համայնքներում ապրող երեխաներին և նրանց ընտանիքներին։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75