Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Ազգային Ժողով. Վարդան Արամյանը ներկայացրել է Հարկային օրենսգրքում փոփոխությունների անհրաժեշտությունը
12/12/2017 19:37
Կիսվել

Ազգային Ժողով. Վարդան Արամյանը ներկայացրել է Հարկային օրենսգրքում փոփոխությունների անհրաժեշտությունը

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը: Ազգային ժողովի արտահերթ  նիստի մեկնարկին ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը ֆինանսների նախարարին հարց ուղղեց Հարկային օրենսգրքում հրատապ փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ այն դեպքում, երբ այն դեռևս ուժի մեջ չի մտել: ՀՀ ֆինանսների նախարարն ընդգծեց, որ օրենսգիրքն իրենք ընդունել են, սակայն հայտարարել են, որ դա վերջնական չէ, և պատրաստ են փոփոխություններ կատարել, եթե տնտեսավարողների բեռը թեթևացնելու անհրաժեշտություն լինի: «Եթե որևէ մեկը խելամիտ առաջարկներ ներկայացնի, մենք պատրաստ ենք քննարկել: Կարող են նաև բիզնեսից առաջարկներ լինել: Ընդ որում, այս փաթեթի մեջ առաջարկների զգալի մասը բիզնեսից եկած առաջարկներ են, որոնք մենք պարտավոր ենք քննարկել և պատշաճ ձևով ներկայացնել: Հետևաբար, մենք չենք կիսում կարծիքները, թե օրենքը պետք է մեկ անգամ ընդունես և ձեռք չտաս»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Արամյանը:

Նա հավելեց, թե իրենք հայտարարել են, որ Հարկային օրենսգիրքն ընդունել են խաղի հստակ կանոններ սահմանելու համար, սակայն եթե կա դա բարելավելու կարիք, այդ փոփոխությունները պետք է տեղի ունենան:

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն ընդգծեց՝ Հարկային օրենսգրքի հիմնական տրամաբանությունն այն պետք է լինի, որ ձեռնարկատերերի համար երկար ժամանակ խաղի կանոնները չպետք է փոխվեն: Նրա կարծիքով, եթե 6 ամիսը մեկ կառավարությունը փոփոխություններ է բերելու Հարկային օրենսգրքում, հատկապես այն դեպքում, երբ այն ուժի մեջ չի էլ մտել, դա թույլ է տալիս ենթադրություն, որ ամեն 6 ամիսը մեկ փոփոխություններ են լինելու, իսկ բիզնեսն անորոշության մեջ է մնալու:

ՀՀ ֆինանսների նախարարը պատասխանեց, որ, եթե կլինեն այնպիսի նորմեր, որոնք կարող են խեղում մտցնել տնտեսավարողների կյանքում, իրենք այդ նորմերը կփոխեն: «Կարող են լինել նորմեր, որոնք մեր աչքից վրիպած լինեն կամ պրակտիկան բոլորովին այլ բան ցույց տա, որ մեր տնտեսավարողներն ինչ-որ ձևով այդ նորմերին չեն հարմարվում: Մենք այդպիսի նորմերը պետք է փոխենք, որովհետև դա համահունչ է մեր որդեգրած քաղաքականությանը: Երբ մենք սկսենք քննարկել Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների փաթեթը, դուք դրանում կհամոզվեք, որովհետև այնտեղ չկան դրույթներ, որոնք հակասում են մեր որդեգրած քաղաքականությանը»,- ասաց Վարդան Արամյանը:

Կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը: Հարկային օրենսգիրքն ուժի մեջ է մտնելու 2018թ. հունվարի 1-ից:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02