Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
Մարզերի ՓՄՁ-ները և տեղական աշխատուժը մասնակցել են թվային մարքեթինգի դասընթացին
13/12/2017 12:36
Կիսվել

Մարզերի ՓՄՁ-ները և տեղական աշխատուժը մասնակցել են թվային մարքեթինգի դասընթացին

Արմավիրի, Լոռու և Սյունիքի մարզերը ներկայացնող 19 ընկերության ներկայացուցիչ մասնակցեց թվային մարքեթինգին նվիրված դասընթացին: Այն անցկացվեց «Դասընթացներ ՓՄՁ-ների և տեղական աշխատուժի համար» դասընթացների շրջանակում: Նախաձեռնությունն իրականացվում է «Հայաստանի  փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ)-ի կողմից իրականացվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է ԵՄ-ն, համաֆինանսավորում՝ ՀՀ կառավարությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամից:

Առաջին դասընթացն անցկացվեց Երևանում: Մյուս դասընթացները իրականացվելու են Արմավիրի, Վանաձորի և Սյունիքի մարզերի ՓՄՁ-ների և տեղական աշխատուժի համար: Սեմինարներն իրականացնում է «Բի Էս Սի» Բիզնեսի աջակցման կենտրոնը: «Թվային մարքեթինգ» խորագրով դասընթացի մասնակից ՓՄՁ-ների ներկայացուցիչները հիմնականում հյուրընկալության, արտադրության և հանրային սննդի ոլորտից էին:

Դասընթացների կառուցվածքի հիմքում  «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի նախագծերից մեկի՝ Quick Start-ի (արագ սկիզբ) մեթոդաբանությունն է: Այն  ենթադրում է գործնական գիտելիքների փոխանցում, որոնք հնարավոր է կիրառել գործում՝ անմիջապես դասընթացից հետո:

Դասընթացի ընթացքում մասնակիցները սովորել են, թե ինչից սկսել թվային մարքեթինգը, ինչպես օգտագործել կայքը՝ վաճառքի աճի նպատակով, ինչպես և ինչու կիրառել Google Analytics համակարգը: Մասնակցիները նաև տեղեկացել են, թե ինչպիսի սոցկայքեր կան և ինչպես կիրառել դրանք, էլեկտրոնային նամակներով իրականացվող մարքեթինգի որ գործիքը կիրառել, ինչ նպատակով և երբ կիրառել բլոգինգը, ինչպես օգտվել Google AdWords համակարգից: Դասըթնացի ժամանակ նաև ներկայացվել է, թե ինչպե՞ս աշխատել որոնողական համակարգերի հետ, ինչպես չափել թվային մարքեթինգի արդյունավետությունը, ինչպես կառավարել թվային մարքեթինգի ամբողջ գործընթացը:

Հաջորդող դասընթացները կիրականացվեն նշված երեք մարզերում՝ «Մարքեթինգ և վաճառք», «Կարիերայի զարգացում», «Չրերի արտադրություն» և «հյուրընկալություն» թեմաներով:

07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6