Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.00-1.50
OIL:  BRENT - 107.04-0.68 WTI - 102.94-0.17
COMEX:  GOLD - 4310.00-1.57 SILVER - 63.51-1.17
COMEX:  PLATINUM - 1779.10-1.36
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 154.73+0.41 EUR/GBP - 1.1534-0.31
FOREX:  EUR/USD - 1.1534-0.31 GBP/USD - 1.3485-0.13
STOCKS RUS:  RTSI - 881.93+3.41
STOCKS US: DOW JONES - 52421.20-0.29 NASDAQ - 26186.41-0.56
STOCKS US: S&P 500 - 7619.98-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 63484.10-0.01 TOPIX - 4037.16-0.52
STOCKS CHINA:  HANG SENG - 24667.24-1.00 SSEC - 3864.28-0.54
STOCKS EUR:  FTSE100 - 10697.57+0.44 CAC40 - 8117.78-0.76
STOCKS EUR:  DAX - 25440.81-0.50
15/09/2026  CBA:  USD - 364.18+0.9 GBP - 490.73+0.77
15/09/2026  CBA:  EURO - 420.08+0.85
15/09/2026  CBA:  GOLD - 49962-1268 SILVER - 735.42-10.21
ՊԵԿ. Ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները Վանաձորում՝ Լոռու և Տավուշի բնակիչների համար
18/12/2017 10:45
Կիսվել

ՊԵԿ. Ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները Վանաձորում՝ Լոռու և Տավուշի բնակիչների համար

Նոր գործառույթներ՝ Արևելյան մաքսատուն-վարչությունում

Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված անցակետերի արդյունավետ աշխատանքը նոր որակ է բերել արտաքին տնտեսական գործունեության սպասարկման ոլորտում: Արևելյան մաքսատուն-վարչության պետ Կարեն Ջանոյանի խոսքով՝ բարեփոխումների արդյունքում ընթացակարգային բարենպաստ բազան և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը թույլ են տալիս ապահովել արագ և քաղաքակիրթ սպասարկում, աննկատ և արդյունավետ հսկողություն: Իսկ ՊԵԿ կառուցվածքային փոփոխությունների շրջանակում, ավտոմեքենաների մաքսային  ձևակերպումների գործընթացը, որը, նախկինում միայն Երևանում էր իրականացվում, այժմ, հնարավոր է կատարել նաև տարածքային ստորաբաժանումներում: Մասնավորապես, հոկտեմբերի 1-ից Տավուշի և Լոռու մարզերի բնակիչները Երևան հասնելու փոխարեն՝ Վանաձորում՝ Արևելյան մաքսատուն-վարչությունում են ավտոմեքենայի մաքսային ձևակերպումը կատարում: Կարեն Ջանոյանի հավաստմամբ՝ հարմարավետ պայմանները թույլ են տալիս քաղաքացիներին բարձրորակ և արագ ծառայություն մատուցել. «Ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներն իրականացվում են մեկ պատուհան սկզբունքով: Մեկ հարկի տակ կենտրոնացված են նաև բանկի մասնաճյուղը, փորձագիտական կենտրոնը: Ամբողջ գործընթացը տևում է 30-40  րոպե»: Մաքսատան ղեկավարի տեղեկացմամբ՝ միայն հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ձևակերպվել է 226 ավտոմեքենա, գանձվել է շուրջ 125 միլիոն: «Մաքսային ձևակերպումներին առնչվող գործառույթների կենտրոնացումը մեկ հարկի տակ՝ ընթացակարգերի պարզեցման ու սպասարկման որակի բարելավմանն ուղղված միջոցառումների արդյունք է»,-ընդգծել է Կարեն Ջանոյանը: Մարզերի բնակիչների հավաստմամբ՝ նոր գործառույթը հնարավորություն է տալիս՝ ժամանակ ու միջոց խնայելով, մաքսազերծումն իրականացնել արդեն բնակավայրին ավելի մոտ:

Նոր գործառույթ՝ նաև արտաքին տնտեսական գործունեությամբ զբաղվողների համար. Վանաձորում՝ Արևելյան մաքսատուն-վարչությունում են կատարվում ենթակացիզային ապրանքների մաքսային ձևակերպումները: Մաքսատանն արձանագրում են, որ բարեփոխումների շրջանակում էապես ավելացել են նաև գանձումները. «Եթե 2016-ի հունիս-նոյեմբեր ամիսներին գանձվել է 4.1 միլիարդ դրամ, ապա 2017-ի նույն ժամանակահատվածում՝ շուրջ 5.5 միլիարդ դրամ: Աճը կազմել է 25 տոկոս»,-նշել է Արևելյան մաքսատուն-վարչության պետ Կարեն Ջանոյանը:

15/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.18
+0.9
Եվրո (EUR)
420.08
+0.85
Ռուբլի (RUR)
4.3052
+0.0055
Լարի (GEL)
139.8
+0.43
49962
-1268
Արծաթ
735.42
-10.21