Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Ucom և Discovery Science ընկերությունները տարին ամփոփեցին «Առաջ՝ դեպի տիեզերք» կարգախոսով
27/12/2017 17:25
Կիսվել

Ucom և Discovery Science ընկերությունները տարին ամփոփեցին «Առաջ՝ դեպի տիեզերք» կարգախոսով

Ucom և Discovery Science ընկերություններն ամփոփեցին 2017թ. մրցույթի արդյունքները: Իրականացավ ապագայի հաղորդակցման միջոցների մասին լավագույն գաղափարի հեղինակներ Սամսոն և Հրանտ Հայրապետյանների երազանքը: Նրանք մեկնեցին Նիդերլանդներ և այցելեցին Եվրոպական տիեզերական գործակալության գլխավոր գրասենյակ:

Ռուսաստանաբնակ Հայրապետյան եղբայրների մտքով անգամ չէր կարող անցնել, որ  ամառային արձակուրդը Հայաստանում անցկացնելիս կմասնակցեն աշխարհահռչակ Discovery Science հեռուստաալիքի և Ucom ընկերության կողմից հայտարարված մրցույթին, կհաղթեն այն և այդպիսով ճանապարհ կհարթեն դեպի Եվրոպական տիեզերական գործակալության գլխավոր գրասենյակ:  Մրցույթի ժյուրիի անդամներին տպավորել էր խուլ ու համրերի համար նախատեսված սարքի նախագիծը: Սարքը ձեռքին են կրում այնպես, որ այն կարողանա ձեռքի շարժումները վերարտադրել ձայնային տարբերակով, իսկ ձայնը հոլոգրաֆիկ տեսախցիկի օգնությամբ փոխակերպել տեսատարբերակի:

«Հրաշալի է հյուրընկալել այստեղ Ucom-ի ներկայացուցչին` մրցանակակիրներ Սամսոնի և Հրանտի հետ միասին: Սա փայլուն հնարավորություն է` ոգեշնչելու նրանց պես երիտասարդ գիտնականների նոր սերնդին՝ ցուցադրելով, թե ինչով են զբաղվում Եվրոպական տիեզերական գործակալությունում աշխատող նրանց ավագ գործընկերները», – նշեց Եվրոպական տիեզերական գործակալության աշխատակից դոկտոր Ռոբերտ Վիլեմսենը:

Իրենց այցի ընթացքում տղաները սեփական աչքերով տեսան մոլորակի լավագույն գիտնականների առօրյան, տարատեսակ ժամանակակից սարքավորումները, ինչպես նաև պատմական՝ տիեզերք մեկնած ու Երկիր մոլորակ վերադարձած օդանավերը: Հատուկ կշեռքի վրա կանգնելով՝ եղբայրները ծանոթացան Լուսնի, Մարսի և այլ տիեզերական մարմինների վրա ձգողականության ուժին և պատկերացրեցին իրենց քաշը տարբեր մոլորակներում գտնվելու պարագայում: Երեխաներին թույլ տվեցին այցելել Եվրոպական տիեզերական գործակալության այնպիսի հատվածներ, որտեղ զբոսաշրջիկների մուտքն արգելված է և որտեղ գտնվելու իրավունք ունեն միայն տիեզերքն ուսումնասիրող գիտնականները: 

Տղաները տեղյակ էին նաև, որ երկրորդ տեղը զբաղեցրած մասնակիցն Արմաթ ինժեներական լաբորատորիայի սան է: Ամստերդամում այցի ժամանակ հստակ գիտակցեցին, որ ինժեներական կրթությունն ու ծրագրավորման հմտությունները նրանց առավել, քան անհրաժեշտ են:

«Ես և Սամսոնը երազում ենք սովորել «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում, որի սաներին ջերմ բարևներ ենք հղում Ամստերդամից: Շնորհակալություն Ucom-ին մեր երազանքն իրականացնելու համար», – նշեց Հրանտ Հայրապետյանը:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02