Տնտեսական

USD BUY - 363.00-0.50 USD SELL - 365.50+0.50
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+1.50
OIL:  BRENT - 93.55+1.92 WTI - 86.50+0.79
COMEX:  GOLD - 4516.30+0.52 SILVER - 68.03+3.50
COMEX:  PLATINUM - 1879.60+3.46
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.04+0.39 EUR/GBP - 1.1692+0.14
FOREX:  EUR/USD - 1.1692+0.14 GBP/USD - 1.3642+0.23
STOCKS RUS:  RTSI - 801.79-0.26
STOCKS US: DOW JONES - 52759.21-1.32 NASDAQ - 26067.17-1.00
STOCKS US: S&P 500 - 7641.16-0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10748.16+0.04 CAC40 - 8453.09-0.57
STOCKS EUR:  DAX - 25983.04-0.42
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
Գինեգործական ոլորտին ցուցաբերվող աննախադեպ ուշադրությունն ու աջակցությունը մոտ ապագայում կտան իրենց դրական արդյունքը
17/01/2018 18:38
Կիսվել

Գինեգործական ոլորտին ցուցաբերվող աննախադեպ ուշադրությունն ու աջակցությունը մոտ ապագայում կտան իրենց դրական արդյունքը

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամն ամփոփել է 2017 թվականը և գինեգործների հետ քննարկել 2018-ի ծրագրերը

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը հանդիպում է ունեցել գինեգործական ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը ողջունել և շնորհակալություն է հայտնել գինեգործական ընկերություններին նախորդ տարվա համագործակցության համար և նշել, որ հիմնադրամը բաց է բոլոր արտադրողների համար և պատրաստ է աջակցել ոլորտի զարգացմանն ուղղված գաղափարներին` ընդգծելով, որ ընթացիկ տարում ակնկալում է ավելի բարձր ակտիվություն և հետևողականություն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2017-ին իրականացված ծրագրերը և դրանց արդյունքները: Ընկերություններին է ներկայացվել 2018-ի գործողությունների պլանի նախագիծը, որն առաջիկայում կներկայացվի հոգաբարձուների խորհրդի հավանությանը:

Անդրադարձ է կատարվել 2018 թվականի փետրվարի 5-9-ը Մոսկվայում կայանալիք «ՊրոդԷքսպո» 25-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսի մասնակցության մանրամասներին, քննարկվել են միասնական հայկական տաղավարի կառուցապատման, ընկերությունների տեղաբաշխման, գինիների բեռնափոխադրման հարցերը և այլն:

Շահագրգիռ քննարկում է ծավալվել նաև խաղողի այգիների կադաստրի և աշխարհագրական մակնշմամբ գինիների համակարգերի ներդրման շուրջ: Զարուհի Մուրադյանը նշել է, որ 2018-ին հիմնադրամի թիրախում լինելու է խաղողագործությունը, երկրում այս ուղղությամբ գիտական ներուժի բարելավումը, քանի որ հենց վերոնշյալ խնդիրների կարգավորումն է, որ կարող է բերել գինու որակի բարելավմանը, ոլորտի արդյունավետ կառավարմանն ու վերահսկողությանը:

Գինեգործական ընկերությունների ներկայացուցիչները կարևորել են պետական աջակցությունն ի դեմս հիմնադրամի գործունեության՝ ընդգծելով, որ ոլորտին ցուցաբերվող աննախադեպ ուշադրությունն ու աջակցությունը մոտ ապագայում կտան իրենց դրական արդյունքները:

Ամփոփելով հանդիպումը՝ Զարուհի Մուրադյանը բարձր է գնահատել հիմնադրամ-խաղողագործ-արտադրող բաց և թափանցիկ գործընկերային հարաբերությունները, հետադարձ կապի ապահովումը՝ ի նպաստ ոլորտի զարգացման:

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6