Տնտեսական

USD BUY - 386.50+0.50 USD SELL - 389.00+0.00
EUR BUY - 407.00-2.00 EUR SELL - 412.00-3.00
OIL:  BRENT - 71.94-0.18 WTI - 68.02-0.38
COMEX:  GOLD - 2566.30-1.95 SILVER - 30.24-2.73
COMEX:  PLATINUM - 938.70-2.17
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156+0.76 EUR/GBP - 1.0546-0.68
FOREX:  EUR/USD - 1.0546-0.68 GBP/USD - 1.2683-0.43
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43958.19+0.11 NASDAQ - 19230.73-0.26
STOCKS US: S&P 500 - 5985.38+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 38535.70-0.48 TOPIX - 2701.22-0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 19435.81-1.96 SSEC - 3379.84-1.73
STOCKS EUR:  FTSE100 - 8030.33+0.06 CAC40 - 7216.83-0.14
STOCKS EUR:  DAX - 19003.11-0.16
14/11/2024  CBA:  USD - 387.64-0.01 GBP - 489.94-3.96
14/11/2024  CBA:  EURO - 407.41-4.08
14/11/2024  CBA:  GOLD - 32388.00-101.79 SILVER - 385.23+6.29
Կարեն Կարապետյան. պետք է հիմնավորապես լուծում տանք գույքահարկի և հողի հարկի գծով կուտակված պարտքերին
18/01/2018 11:44
Կիսվել

Կարեն Կարապետյան. պետք է հիմնավորապես լուծում տանք գույքահարկի և հողի հարկի գծով կուտակված պարտքերին

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում կուտակված գույքահարկի, հողի հարկի, ինչպես նաև այլ ապառքների խնդրի վերաբերյալ հանձնարարական տվեց՝ ավելացնելով, որ տեղական ինքնակառավարման ոլորտում, Պետական եկամուտների կոմիտեում, ինչպես նաև այլ ոլորտներում կուտակվել են իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարների պարտավորություններ:

«Հաշվի առնելով, որ այդ ապառքների, տույժերի և տուգանքների հավաքագրման խնդիրները, չնայած նախկինում կատարված միջոցառումներին, ամբողջական լուծում չեն ստացել, հարկավոր է մշակել համակարգային մոտեցում, ինչի արդյունքում հնարավոր կլինի լուծել կուտակված պարտավորությունների խնդիրը և կանխել հետագայում նման ծավալի ձևավորումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարեն Կարապետյանը:

Ելնելով վերոնշյալից՝ վարչապետը Տարածքային կառավարման և զարգացման, Գյուղատնտեսության, Ֆինանսների նախարարներին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահին  և Հայաստանի Հանրապետության մարզպետներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ամփոփել և կառավարության աշխատակազմ ներկայացնել գույքահարկի, հողի հարկի, ապառքների և այլ պարտադիր վճարների մասով գոյացած պարտավորությունների մարման, լուծման մեխանիզմների, ինչպես նաև նման պարտավորությունների չկատարման համար ներկայումս գործող օրենսդրական կարգավորումների հստակեցման և նման դեպքերի կանխարգելման վերաբերյալ առաջարկություններ:

«Մենք պետք է մեկ անգամ հիմնավորապես այդ խնդիրը լուծենք, մաքրենք և մաքուր էջից սկսենք: Որևէ խնդիր չկա դա բեռ դարձնել, ունենք տարիներով կուտակված նախկին պարտքեր, մենք առաջարկելու ենք ճկուն մեխանիզմներ, որպեսզի այս տույժ ու տուգանքներն էլ անընդհատ չգան և վերջում դառնան անլուծելի խնդիր: Այդ իսկ պատճառով այստեղ պետք է շատ հաշվարկված, տրամաբանական, գուցեև համարձակ առաջարկություն տրվի»,- ասաց Կարեն Կարապետյանը:

14/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.64
-0.01
Եվրո (EUR)
407.41
-4.08
Ռուբլի (RUR)
3.90
-0.04
Լարի (GEL)
141.78
-0.16
32388.00
-101.79
Արծաթ
385.23
+6.29