Տնտեսական

USD BUY - 387.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 408.00+1.00 EUR SELL - 414.00+3.00
OIL:  BRENT - 71.04-1.57 WTI - 66.95-2.02
COMEX:  GOLD - 2567.40-0.19 SILVER - 30.34-0.75
COMEX:  PLATINUM - 946.00-0.01
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.34-1.36 EUR/GBP - 1.0541-0.03
FOREX:  EUR/USD - 1.0541-0.03 GBP/USD - 1.2617-0.48
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
Կարեն Կարապետյան. 2018-ին Կադաստրի համակարգի կարևորագույն խնդիրներից մեկն է լինելու գյուղատնտեսական հողերի հաշվառումը
27/01/2018 21:11
Կիսվել

Կարեն Կարապետյան. 2018-ին Կադաստրի համակարգի կարևորագույն խնդիրներից մեկն է լինելու գյուղատնտեսական հողերի հաշվառումը

Վարչապետ Կարեն Կարապետյանին կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացվել են ՀՀ կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի՝ 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքները, ինչպես նաև 2018 թ. անելիքները:

Կարեն Կարապետյանը կարևորել է 2018-ի ընթացքում քաղաքացիներին և բիզնեսին մատուցվող ծառայություններն առավելագույնս հարմարավետ դարձնելու հարցը և նշել. «Կարևորագույն խնդիրներից մեկը գյուղատնտեսության համար հողերի հաշվառումն է, որովհետև մենք չօգտագործվող հողի խնդրին պետք է լուծում տանք: Այս պահին Գյուղատնտեսության նախարարությունը մտածում է՝ ինչպես անել, ակտիվացնել այն սեփականատերերին, որոնք հողը վերցրել են՝ չեն օգտագործում: Ինչպես նաև պետք է քննարկենք չաշխատող գույքի ակտիվացնելու հարցը: Այդ առումով՝ ունեցվածքի գույքագրումը չափազանց կարևոր է»:

Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը զեկուցել է, որ վարչապետի բարձրացրած հարցի շուրջ արդեն իսկ աշխատում են Գյուղատնտեսության նախարարության հետ և այժմ քննարկվում են դրա իրականացման մեխանիզմները: Վարչապետն ընդգծել է, որ պետք է ըստ գոտիների ունենալ գյուղատնտեսական հողատարածքների և առկա անշարժ գույքի թվայնացված քարտեզները:

Այնուհետև Մարտին Սարգսյանը զեկուցել է 2017-ի ծրագրային աշխատանքների մասին, ներկայացրել ոլորտում իրականացված բարեփոխումներն ու արդյունքները, կադաստրի համակարգի ձեռքբերումները, ծրագրերի ընթացքը, անդրադարձել առկա խնդիրների լուծման հնարավորություններին: Նշվել է, որ նախորդ տարվա ընթացքում հինգ տարածքային ստորաբաժանումներ միավորվել են Երևանի և մարզերի ստորաբաժանումների հետ, 3 սպասարկման գրասենյակներ միավորվել են այլ գրասենյակների հետ, իսկ ևս 3-ը՝ լուծարվել: Լուծարվել է ևս 3 սպասարկման գրասենյակ: Միավորվել են նաև համակարգի երկու ՊՈԱԿ-ներ: Օպտիմալացումների արդյունքում տնտեսվել է 378 մլն դրամ: Որպես պետական տուրք՝ պետական բյուջե է մուտքագրվել 800 մլն դրամ: Զեկուցվել է, որ մատուցվող ծառայությունները պատվիրակվել են պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորներին, և այդ առումով քաղաքացիներին մատուցվող ծառայությունների հետ կապված որևէ խնդիր չի արձանագրվել:

Տեղեկացվել է, որ 2017-ի ընթացքում կադաստրի համակարգի տարածքային ստորաբաժանումներ ներկայացված դիմումների քանակն աճել է ավելի քան 20 տոկոսով՝ կազմելով 402 հազար դիմում, կոմիտեի աշխատակազմ էլեկտրոնային եղանակով մուտքագրված դիմումների թիվը կազմել է ավելի քան 11 հազար, ինչն ավելի է 15 տոկոսով: Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով քաղաքացին հնարավորություն է ստացել դիմել և առնցանց ստանալ անհրաժեշտ փաստաթուղը: Զեկուցվել է, որ նախորդ տարվա ընթացքում հանրապետությունում անշարժ գույքի օտարման գործարքների թիվը կազմել է 52 հազար 274, ինչը 2016-ի համեմատ ավելի է 11,8 տոկոսով, իսկ անշարժ գույքի վարձակալության գործարքների թիվը հաշվետու ժամանակահատվածում աճել է 22,4 տոկոսով: Կոմիտեի նախագահն ընդգծել է, որ 2018-ի ընթացքում հանրապետությունում անշարժ գույքի շուկայի գնահատումն իրականացվելու է նորովի, ըստ տարածքային չափանիշների: Այդ նպատակով արդեն իսկ ավարտին են հասցվել գոտիավորման աշխաատնքները:

Անդրադառնալով իրականացվող բարեփոխումներին՝ Մարտին Սարգսյանը զեկուցել է անշարժ գույքի վերաբերյալ ամբողջական և ճշգրիտ տվյալների բազայի ձևավորման, առցանց էլեկտրոնային ծառայությունների ավելացման, մատուցվող ծառայությունների ընդլայնման ու սպասարկման որակի բարելավման ուղղությամբ իրականացված և առաջիկայում նախատեսվող քայլերը: Ներկայացվել են ավարտման փուլում գտնվող Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների երկրատեղեկատվական համակարգի քարտեզագրական հիմքի ստեղծման աշխատանքները, ինչպես նաև կոմիտեի գեոպորտալի՝ թվային առցանց աշխատող հարթակի ստեղծման ընթացքը, որը պարունակում է աշխարհագրական տարածական տվյալներ և օժտված է վերլուծական ու որոնման համապատասխան գործիքակազմով: Այդ հարթակում ներառվել են շահառու ՀՀ պետական կառավարման մարմինները, ինչպես նաև գծային ենթակառուցվածքներ տնօրինող կազմակերպությունները:

Տեղեկացվել է, որ մատուցվող ծառայությունների ընդլայնման և սպասարկման որակի հետագա բարելավման նպատակով քննարկվում են ՀՀ հյուպատոսական հիմնարկներում կադաստրի սպասարկման գրասենյակներին բնորոշ գործառույթների իրականացման համար անհրաժեշտ միջոցների ստեղծման հնարավորությունները, ինչն էապես կդյուրացնի արտերկրում գտնվող մեր հայրենակիցների կողմից գործարքների իրականացումն ու ծառայությունների ստացումը: Արդեն իսկ Արցախի Հանրապետությունում և Սանկտ Պետերբուրգում ներդրվել է համապատասխան պիլոտային ծրագիր:

Կարեն Կարապետյանը կարևորել է ներկայացված ծրագրերի իրականացումը՝ հատկապես ընդգծելով գյուղատնտեսական նշանակության և արդեն իսկ օգտագործվող հողատարածքների հաշվառման, առկա վիճակագրական տվյալների ճշգրտման, կադաստրի համակարգի թվայնացման աշխատանքները:

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88