Նավթի գները նվազել են – 08/02/18
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում փետրվարի 8-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 1.69%-ով և կազմել 60.59 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 1.57%-ով և կազմել 64.40 դոլար:
Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):